ՀԱՄԱՏԵՂԵԼՈՎ ԸՆՏԱՆԻՔԸ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԵՏ Էլիզա Եղշատյանը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողներից է: Նրա հետ զրույցի շրջանակն ընդգրկում է մասնագիտական հետաքրքրություններին, որպես մասնագետ կայացման գործում համալսարանի նշանակալի դերին, ինչպես նաև առաջիկա ծրագրերին վերաբերող թեմաներ:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՄԵԴԻԱԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐԸ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդն առաջին անգամ կազմակերպում է «Գարնանային մեդիադպրոց» մեկշաբաթյա ծրագիրը, որի նպատակն է դիմորդներին ծանոթացնել մասնագիտությանը, բուհին և ֆակուլտետին:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԸ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՈՒՍՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՍԱՆ ԽՈՍԵԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ Երբևէ պատկերացրե՞լ եք, որ մագիստրոսական ծրագրի շրջանակում հնարավոր կլինի միաժամանակ սովորել ծրագրավորման մի քանի լեզուներ, զարգացնել վերլուծական մտածողությունը, կիրառել արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման ժամանակակից մեթոդներ և բարձր առաջադիմություն գրանցելու դեպքում՝ ստանալ ուսման վարձին գրեթե հավասար կրթաթոշակ և ոչ միայն…
«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ-2023»-Ի ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ ԵՊՀ-ՈՒՄ Երևանի և ՀՀ մարզերի 40 ուսհաստատությունների մասնակիցները «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2023»-ին, որն անցկացվում է արդեն երրորդ անգամ, ներկայացրին 80-ից ավելի հետազոտական նախագծեր «Մաթեմատիկա և ծրագրավորում», «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Հասարակական գիտություններ» անվանակարգերում:
ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ԱՌԿԱ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԼՐԱՄՇԱԿՈՒՄ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ Օրակարգային և ընթացիկ հարցերով տեղի է ունեցել ԵՊՀ նոր ձևավորված գիտխորհրդի առաջին նիստը, որի ժամանակ հաստատվել են հանձնաժողովների կազմերը, քննարկվել և ընդունվել են մի շարք կանոնակարգեր ու ընթացակարգեր։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել էր «Տուրիզմի զարգացման հեռանկարները ՀՀ-ում և թափուր աշխատատեղեր» խորագրով հանդիպում «Արշավներ ակումբ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանի հետ:
ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՎՈՂ ԵՊՀ-ՈՒՄ Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում անցկացվել է «Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի խնդիրները կիսալեռնային և լեռնային շրջաններում» խորագրով աշխատաժողով, որը նվիրված էր Անտառագետի, ջրաբանի և օդերևութաբանի մասնագիտական օրվան։
«ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ՆՈՐ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ Ս.թ. փետրվարի 25-26-ը արդարադատության ոլորտի մի շարք պրակտիկ մասնագետների մասնակցությամբ Հանքավան քաղաքում անցկացվել է «Անչափահասների գործերով նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի կիրառման գործնական հիմնախնդիրները» թեմայով աշխատաժողով:
ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ. ՈՒՂԵՑՈՒՅՑ Բակալավրիատի ուսանողի՝ տվյալ մասնագիտության շրջանակում ձեռք բերած գիտելիքները կիրառելու, մասնագիտական ոլորտին առնչվող խնդիրները բարձրաձայնելու և դրանց լուծումներն առաջարկելու հմտություններն արտացոլվում են ավարտական աշխատանքում։
ԳՈՐԾԱՐԱՐ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ՌԻՍԿԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ Տնտեսագիտությունը և կառավարումը մարդկային կենսագործունեության կարևորագույն այն ոլորտներից են, որոնք ազդեցություն են ունենում հասարակական կյանքի գրեթե բոլոր բնագավառների վրա. միջազգային առևտրից մինչև սոցիալական քաղաքականություն, ֆինանսների կառավարումից մինչև զարգացման ռազմավարությունների մշակում։