ԵՊՀ-ում մշակվել են մագիստրոսական կրթական նոր ծրագրեր, որոնք հավանության են արժանացել ԳԽ-ի կողմից Օրակարգային ու ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտական խորհրդի նիստը, որի ժամանակ վավերացվել են ամբիոնների վարիչների ընտրությունների վերաբերյալ կառուցվածքային ստորաբաժանումների ԳԽ որոշումները, հաստատվել մագիստրոսական կրթական նոր ծրագրեր ու ընդունվել մի շարք նախագծեր։
Եվս մեկ քայլ դեպի միջազգային գիտական հարթակ ԵՊՀ հրատարակչության լույս ընծայած «Translation Studies: Theory and Practice» (TSTP) գիտական պարբերականը զետեղվել է «DOAJ» միջազգային հեղինակավոր շտեմարանում։
Մեծահասակների դասավանդման մեթոդաբանության վերաբերյալ դասընթաց ԵՊՀ-ում ԵՊՀ-ում մեկնարկեց «Մեծահասակների ուսումնառության և կրթության հիմունքներ. դասավանդման մեթոդաբանություն» խորագրով դասընթացը, որի հիմքում «Curriculum GlobALE»-ի մեթոդաբանությունն է:
«Տվյալների գիտությունը բիզնեսում» ծրագրի 5-րդ սերունդը գերազանցությամբ ավարտեց ԵՊՀ-ն Տեղի ունեցավ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Գաղափարից՝ իրականություն. համալսարանականներն առաջարկում են հակաբակտերիական այլընտրանքային միջոց Երբևէ պատկերացրե՞լ եք, որ բակտերիաները կարող են կայունություն ձեռք բերել հակաբիոտիկների հանդեպ, որոնք, հավանական է, «անզոր» դառնան տարբեր հիվանդությունների հարուցիչների դեմ: ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը ներկայացնող թիմը «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի շրջանակում առաջարկել է այդ կայունության հաղթահարման այլընտրանքային տարբերակ և հաղթող ճանաչվել:
«Բնագիտությունը զվարճալի՜ է. տե՛ս, շոշափի՛ր, փորձի՛ր»․ ամառային աշխատարան ԵՊՀ-ում Բնական գիտություններն օգնում են հասկանալ մեզ շրջապատող աշխարհը կառավարող հիմնարար սկզբունքներն ու գործընթացները, պատկերացում կազմել կենդանի օրգանիզմների գործունեության, նյութի և էներգիայի փոխազդեցության, ինչպես նաև տիեզերքի մասին: Այս ամենի շնորհիվ մենք հնարավորություն ենք ստանում առավել ճշգրիտ «հաղորդակցվելու» բնության հետ և մոտ գտնվելու նրան։
ԵՊՀ-ն ամրապնդում է գործակցային կապերը Համբուրգի համալսարանի հետ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դոցենտներ Արտյոմ Տոնոյանը և Հակոբ Ավչյանը DAAD դրամաշնորհային ծրագրի շրջանակում 3 ամսով մեկնել են Գերմանիա՝ Համբուրգի համալսարանում հետազոտական աշխատանք կատարելու:
«Մաթեմատիկան Հայաստանում. ձեռքբերումներ և հեռանկարներ». միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կոնֆերենց դահլիճում մեկնարկեց «Մաթեմատիկան Հայաստանում. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով միջազգային հնգօրյա գիտաժողովը, որը նվիրված է ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին:
Համալսարանականները պատրաստում են ճկուն գազային սենսորներ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի գիտական խումբը հետազոտական աշխատանքներ է կատարում «Ածխածնի նանոխողովակների և նանոկոմպոզիտային միացությունների հիման վրա ճկուն գազային սենսորների պատրաստում» գիտական թեմայի շրջանակում:
Պատմության քառուղիներում․ հնագույն ժամանակաշրջանից՝ մեր օրեր Պատմությունը մեր անցյալի ու ներկայի վկայագիրն է․ տեղի ունեցած իրադարձությունների ճշգրիտ վերծանումն ու վերլուծումը ճանապարհ են հարթում ապագայի անսխալ «քարտեզն» ուրվագծելու համար։