ԵՊՀ ՌԵԿՏՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆԻՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Սիրելի՜ համալսարանականներ, սիրով և սրտանց շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ուսումնական տարի, հաջողություններ ու նոր ձեռքբերումներ։
ECER 2022 ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՏՄԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հավաստագրեր էր հանձնել ECER 2022 համաժողովի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված կամավորներին: Նրանք պատմել են համաժողովի չորս օրերի ընթացքում ստացած տպավորությունների և հետաքրքրաշարժ դրվագների մասին։
ԵՊՀ-ՍԹԱՐՄՈՒՍ ՆՈԲԵԼՅԱՆ ՇԱԲԱԹ Ս․թ․ սեպտեմբերի 5-9-ը ԵՊՀ-Սթարմուս համագործակցության շրջանակում համալսարան են այցելելու Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկոսներ և աստղաֆիզիկոսներ Քիփ Թորնը (սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին), Միշել Մայորը (սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին) և Էմանուել Շարպենտիեն (սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին)։
ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ «PRO EXTOUR» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՌՕՐՅԱ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ «Սևծովյան ավազանում ժառանգության և մշակույթի վրա հիմնված փորձառական զբոսաշրջության խթանում» նախագծի շրջանակում Երևանի պետական համալսարան են ժամանել Վառնայի կառավարման համալսարանի (Բուլղարիա), Սալոնիկի համալսարանի (Հունաստան), Խոհարարական արվեստի և հյուրընկալության ասոցիացիայի (Բուլղարիա), ինչպես նաև Վրացական արվեստի ու մշակույթի կենտրոնի (Վրաստան) ներկայացուցիչներ:
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ՝ ԵՊՀ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ Հայտնի է սեպտեմբերի 1-ի ժամանակացույցը՝ նախատեսված Երևանի պետական համալսարանի առաջինկուրսեցիների համար։
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀՀ պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության կանոնների համաձայն՝ դիմորդը հայտագրումն իրականացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի «dimord.am» կայքում սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ն:
«ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ECER 2022 ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՀՐԱՇԱԼԻ ԷՐ, ՔԱՆԻ ՈՐ ԱՅՍՏԵՂ ԿԱ ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ». EERA-Ի ՆԱԽԱԳԱՀ ՋՈ Օ’ՀԱՐԱ ԵՊՀ հանդիսությունների դահլիճում կայացավ ECER 2022 համաժողովի փակման հանդիսավոր արարողությունը, և լավագույն ելույթներն ու ազդագրերը ներկայացրած հետազոտողներին տարբեր անվանակարգերում հավաստագրեր հանձնվեցին: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը EERA-ի նախագահին հանձնեց արծաթե մեդալ:
ԵՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ECER 2022 համաժողովի շրջանակում անցկացվեց «Կրթությունից դուրս մնացած երեխաներին վերաբերող դիսկուրսը Հայաստանում» խորագրով պանելային քննարկում։ Այն վարեց Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի փորձագիտական թիմը, որի անդամներն էին կենտրոնի տնօրեն Մարինա Գալստյանը, հետազոտող Գայանե Հովակիմյանը և վերլուծաբան Արման Մելքոնյանը։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ Հ. Փանոսյանը համաժողովին ներկայացրել է զեկուցում՝ Քարվաճառի երկրաջերմային աղբյուրից անջատված թերմոֆիլ մանրէային նոր տեսակի վերաբերյալ, դոցենտ Արմինե Մարգարյանի զեկուցումը Հայաստանի բազմամետաղային հանքերի նմուշներում մանրէային համակեցությունների ուսումնասիրության մասին էր, իսկ ասպիրանտ Դիանա...
ECER 2022-Ի ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ «ՀՀ-ում կրթության ոլորտի վերլուծության արդյունքներն ու եզրահանգումները» խորագրով պանելային քննարկում, որի ընթացքում ներկայացվեցին կրթության ոլորտի համապարփակ վերլուծության արդյունքները, պլանավորված անելիքները և թեմատիկ հետազոտություններ։