ՎԵՐԱԶԻՆՎԱԾ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԲԱՑՈՒՄ, ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել լաբորատորիայի վերաբացման, ինչպես նաև շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողություններ:
«ՈՒՂԵՂԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ». ԱԼԵՔ ՊՈՂՈՍՅԱՆ Ալեք Պողոսյանը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ է, այժմ իր գործունեությունը ծավալում է Օքսֆորդի համալսարանում՝ ղեկավարելով մի շարք գիտական նախագծեր:
ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՉԼՐԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԴԻՄՈՐԴՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Շրջանավարտներն իրենց ավարտական փաստաթղթերի (ատեստատ, դիպլոմ) տվյալները մինչև հուլիսի 12-ը՝ ժամը 18:00-ն, պետք է մուտքագրեն dimord.am-ում նախօրոք լրացրած դիմում-հայտում, այլապես կզրկվեն ընդունելության մրցույթին մասնակցելուց՝ անկախ ստացած միավորից:
«ԴԻՊԼՈՄԻ ԳՈՒՅՆԻՑ ԲԱՑԻ՝ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆԵՐ ԿԱՆ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ՝ ԵՊՀ-Ի ՄԱՍԻՆ Երևանի պետական համալսարանը մասնագիտական կյանք է ճանապարհում նոր սերունդ։
«21-ՐԴ ԴԱՐԸ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՐՆ Է». ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Աննա Կարապետյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բնագիտական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Կարապետյանի հետ զրուցել ենք մասնագիտական գործունեության, կենսաբանության զարգացման հեռանկարների, ամբիոնում իրականացվող հետազոտական աշխատանքների, գիտության ու կրթության մասին:
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԵԼ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4 ուսանող մասնակցել է «Հանրային կառավարման դպրոցների միջտարածաշրջանային ցանց»-ի կողմից կազմակերպված ուսանողական գիտահետազոտական աշխատանքների միջազգային երկրորդ մրցույթին և զբաղեցրել մրցանակային տեղեր: Մասնակիցներից Դիանա Նանյանը ճանաչվել է մրցույթի հաղթող:
«ԲԵՄԸ ՍԻՐՈՒՄ Է ՄՏԱԾՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ, ԻՍԿ ՄԱՐԻՑԱՆ ԱՅԴՊԻՍԻՆՆ Է». ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ Լիտվայում հուլիսի 2-4-ը տեղի է ունեցել «Baltic Voice 2021» միջազգային մանկական և երիտասարդական մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացրել է ԵՊՀ մշակույթի կենտրոնի մեներգչուհի Մարիցա Թիլիքյանը և արժանացել ոսկե «Grand Prix» մրցանակին։ ԵՊՀ մշակույթի կենտրոնի ղեկավար Կարինե Դավթյանի և Մարիցա Թիլիքյանի հետ զրուցել ենք մրցույթի, դրան մասնակցելու գաղափարի, նախապատրաստական աշխատանքների, հաղթանակի ու հետագա անելիքների մասին:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ 2020-2021 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ ԵՊՀ Ռ. Շումանի անվան սրահում այսօր մեկնարկել է «Գիտելիքներ, հմտություններ և կարողություններ աշխատաշուկայի համար» դասընթացը, որն անցկացվում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագրի շրջանակում։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՀԱՅՏՆԻ ՀՈԳԵԲԱՆ ՄԱՐԻԱՄ ՎԱՆՈՒՆՑԻՆ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր հոգեբանության դոկտոր Մարիամ Վանունցին: