ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՉԼՐԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԴԻՄՈՐԴՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ
Շրջանավարտներն իրենց ավարտական փաստաթղթերի (ատեստատ, դիպլոմ) տվյալները մինչև հուլիսի 12-ը՝ ժամը 18:00-ն, պետք է մուտքագրեն dimord.am-ում նախօրոք լրացրած դիմում-հայտում, այլապես կզրկվեն ընդունելության մրցույթին մասնակցելուց՝ անկախ ստացած միավորից:
![Submission-of-documents](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/U8vuScv72nr8g8fVB25U2w5iWL.jpg?h=bccd1fa5&itok=Z1DgzLi-)
Բոլոր շրջանավարտները նախօրոք իրենց հատկացված ԳԹԿ անձնական համարով պետք է մուտք գործեն նույն համակարգ, որտեղ լրացրել են դիմում-հայտը, և ավարտական փաստաթղթի (ատեստատ, դիպլոմ) տվյալներն առցանց եղանակով լրացնեն իրենց ընդունելության դիմում-հայտում, ապա ուղարկեն Գնահատման և թեստավորման կենտրոն (ԳԹԿ):
Մինչև հուլիսի 12-ը՝ ժամը 18:00-ն, ավարտական փաստաթղթի (ատեստատ, դիպլոմ) տվյալները չլրացնելու դեպքում դիմորդը, անկախ ստացած միավորից, զրկվում է ընդունելության մրցույթին մասնակցելուց:
Պատրաստեց Քնար Միսակյանը