«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ ՊՆ «Զինուժ» մեդիա պետական հիմնարկի լրագրողների՝ կապիտան Նաիրա Համբարձումյանի (ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ռազմական լրագրության դասախոս) և ավագ լեյտենանտ Դավիթ Դավթյանի հետ՝ «Տեղեկատվական քաղաքականությունը ռազմական ոլորտում» թեմայով:
«ՀԻԳԻԵՆԻԿ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ». ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում այսօր մեկնարկել է «Հիգիենիկ նախագծման հիմունքներ» երկօրյա դասընթացը։
ԵՊՀ ԴԵԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՆԱՄԱԿ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐԻ Ժ.Պ. ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՊՀ դեկանները և տնօրենները հայտնում են, որ հրաժարվում են մասնակցելուց Սահմանադրական դատարանում վիճարկվող որոշման հիման վրա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորման ապօրինի գործընթացին:
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ Է ԵՊՀ 2021-2026 ԹԹ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել գիտական խորհրդի հերթական նիստը՝ օրակարգային երկու և ընթացիկ մի շարք հարցերով:
ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ Է ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր ուսանողների համար դասախոսություն է կարդացել իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը:
ԵՊՀ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ ՆՈՐՈՎԻ Աբովյան 43 հասցեում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ աստղադիտարանի բացման հանդիսավոր արարողությունը:
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագրի փակման արարողությունը, որն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համատեղ:
«ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՓՈՒԼՈՒՄ». ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ այսօր գիտխորհրդի նիստերի դահլիճում բանախոսությամբ է հանդես եկել իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԹԱԼԻՇԵՐԵՆԻ ԲԱՅԵՐԻ ԲԱՌԱՐԱՆԻ» ԱՌԱՋԻՆ ՀԱՏՈՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԵՊՀ իրանագիտության ամբիոնում այսօր տեղի է ունեցել նույն ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի և իրանցի թալիշ գործընկերների համահեղինակությամբ Իրանում լույս տեսած «Թալիշերենի բայերի բառարանի» առաջին հատորի շնորհանդեսը: