ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՊՀ գիտխորհրդի այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել:
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԳԵՑՐԵՑ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽԱՐԽԼՄԱՆԸ». ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, իրավ. գիտ. թեկնածու Արման Թաթոյանը հանդիպել է ուսանողների հետ:
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ ենթակետով, ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետով՝ Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ.
ՏԵՂԻ է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել գիտական խորհրդի առցանց նիստը, որում ներառված էին 6 հիմնական և մի շարք ընթացիկ հարցեր:
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2021-2022 ՈՒՍՏԱՐՎԱ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԱՌԿԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ Ընդունելությունը կատարվելու է երկու փուլով՝ ապրիլի 15-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ: 1-ին փուլով դիմող դիմորդներն ընդունելության քննությունների և մասնագիտության հայտագրման դիմում-հայտը dimord.am կայքի միջոցով պետք է ԳԹԿ ուղարկեն էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ ս.թ. ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ, մայիսի 10-ին՝ մինչև ժամը 18։00-ն, իսկ 2-րդ փուլով դիմողները՝ ս.թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ, հուլիսի 1-ին՝ մինչև ժամը 17։00-ն։
«ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ․ ԽՈՒՍՏՈՒՓՅԱՆ ԱՐԾՎԻ ՀԵՏՔԵՐՈՎ»․ ԶՐՈՒՅՑ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ Երևանի պետական համալսարանում պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը «Թոնդրակ» արշավական ակումբի հետ այսօր կազմակերպել էր զրույց-քննարկում «Գարեգին Նժդեհ.Խուստուփյան արծվի հետքերով» խորագրով։
«ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅԱԼԵԶՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ». ԼԻԼԻԹ ՇԱՔԱՐՅԱՆ ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Լիլիթ Շաքարյանը հրատարակել է «Բրենդի կառավարում» հեղինակային առաջին գրքերից մեկը: Ավելի քան տասը տարի ԵՊՀ-ում դասավանդող տիկին Շաքարյանի հետ զրուցել ենք իր գործունեության և հեղինակած գրքի մասին:
«ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՊԵՏՔ Է ՍԵՐՆԴԵՍԵՐՈՒՆԴ ՓՈԽԱՆՑԵԼ». ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ սոցիոլգիայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված ֆակուլտետի զոհված ուսանող Արտակ Ստեփանյանին:
«ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՆՑՔՈՒՄ». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր «Արցախյան հիմնահարցը ռեգիոնալ զարգացումների առանցքում» խորագրով բանախոսությամբ է հանդես եկել Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Ալեն Ղևոնդյանը:
«…ՈՐՊԵՍԶԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄՈՏ ԼԻՆԵՆ ԳԻՏՈՒԹՅԱՆԸ, ԳԻՏԵԼԻՔԻՆ»․ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԱՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից կազմակերպվող մասնագիտական կողմնորոշման նպատակով փոխայցելությունները շարունակվում են։ Այս անգամ աշակերտները եղել են համալսարանում, իսկ Հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտը՝ դպրոցում։