ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
ԵՊՀ գիտխորհրդի այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել:
![Gegham-Gevorgyan-resigned](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/ebP43NVW0eysn2ChpxYHNkU8L4.jpg?h=bccd1fa5&itok=yyUP4tlb)
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն այսօր տեղի ունեցած արտահերթ նիստին հայտարարել է, որ այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել ԿԳՄՍ նախարարին և Հոգաբարձուների խորհրդի քարտուղարին:
Դիմումի մեջ նա խնդրել է մայիսի 17-ին իրեն ազատել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
Քնար Միսակյան