ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ «NATIONAL INSTRUMENTS CORPORATION»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր շրջայց ամերիկյան «National Instruments Corporation»-ի հայաստանյան մասնաճյուղում:
ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԱՊԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ գիտական խորհուրդն այսօր առցանց նիստի ընթացքում քննարկել է Հոգաբարձուների խորհրդի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդունել հայտարարության նախագիծ, որով դատապարտում է իշխանությունների ու նրա առանձին ներկայացուցիչների նման գործելաոճը, այն համարում անընդունելի և պահանջում լիազոր մարմնից դադարեցնել ապակառուցողական գործունեությունը:
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԵՐԳԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 12-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ԵՊՀ-ՈՒՄ Հայաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել ֆրանսիական երգի փառատոն:
ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՊՀ գիտխորհրդի այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել:
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԳԵՑՐԵՑ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽԱՐԽԼՄԱՆԸ». ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, իրավ. գիտ. թեկնածու Արման Թաթոյանը հանդիպել է ուսանողների հետ:
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ ենթակետով, ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետով՝ Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ.
ՏԵՂԻ է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել գիտական խորհրդի առցանց նիստը, որում ներառված էին 6 հիմնական և մի շարք ընթացիկ հարցեր:
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2021-2022 ՈՒՍՏԱՐՎԱ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԱՌԿԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ Ընդունելությունը կատարվելու է երկու փուլով՝ ապրիլի 15-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ: 1-ին փուլով դիմող դիմորդներն ընդունելության քննությունների և մասնագիտության հայտագրման դիմում-հայտը dimord.am կայքի միջոցով պետք է ԳԹԿ ուղարկեն էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ ս.թ. ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ, մայիսի 10-ին՝ մինչև ժամը 18։00-ն, իսկ 2-րդ փուլով դիմողները՝ ս.թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ, հուլիսի 1-ին՝ մինչև ժամը 17։00-ն։
«ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ․ ԽՈՒՍՏՈՒՓՅԱՆ ԱՐԾՎԻ ՀԵՏՔԵՐՈՎ»․ ԶՐՈՒՅՑ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ Երևանի պետական համալսարանում պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը «Թոնդրակ» արշավական ակումբի հետ այսօր կազմակերպել էր զրույց-քննարկում «Գարեգին Նժդեհ.Խուստուփյան արծվի հետքերով» խորագրով։
«ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅԱԼԵԶՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ». ԼԻԼԻԹ ՇԱՔԱՐՅԱՆ ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Լիլիթ Շաքարյանը հրատարակել է «Բրենդի կառավարում» հեղինակային առաջին գրքերից մեկը: Ավելի քան տասը տարի ԵՊՀ-ում դասավանդող տիկին Շաքարյանի հետ զրուցել ենք իր գործունեության և հեղինակած գրքի մասին: