ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԸ «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆԱԿԻՐ Է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ, ԵՊՀ շրջանավարտ, ավագ լեյտենանտ, Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած և Շուշիի պաշտպանության համար հերոսաբար զոհված Գևորգ Արշակյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, որն այսօր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը փոխանցել է նրա ընտանիքին:
ԵՊՀ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԱՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ Երևանի պետական համալսարանի մինչհամալսարանական կրթության վարչության կազմակերպած մասնագիտական կողմնորոշման այցերը շարունակվում են։
«ՈՒԺԵՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ՀԶՈՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է». ՄՀԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մհեր Խաչատրյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից է: Մեքենայական ուսուցման ոլորտում մասնագիտացող Մհերի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, դրա հեռանկարների, կրթության ու գիտության զարգացմանն ուղղված քայլերի մասին:
«ԵՐԲԵՔ ՏԵՂՈՒՄ ՉԵՄ ԴՈՓՈՒՄ ԵՎ ՄԻՇՏ ՁԳՏՈՒՄ ԵՄ ԱՎԵԼԻԻՆ»․ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ-2020» ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԳՈՌ ԳԱԼՍՏՅԱՆ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից մեկը ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանող Գոռ Գալստյանն է։ ysu.am-ը զրուցել է նրա հետ մասնագիտության ընտրության, մրցույթին մասնակցելու ու ոգեշնչման աղբյուրների մասին։
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ԵՊՀ Արդեն մի քանի օր է՝ «Հայրենիքի փրկության շարժումը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Այսօր շարժման ներկայացուցիչները մտել են ԵՊՀ, հանդիպել ռեկտորի հետ և կոչով դիմել ուսանողներին ու դասախոսներին։
ԿԱՐԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԿԳՄՍ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Կարեն Թռչունյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար:
ՍՏՈՒԳՎՈՒՄ Է ՅՈՒՐԱՑՐԱԾ ԳԻՏԵԼԻՔԸ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԻԿՏՈՐԻՆԱ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել և իրականացվել է մասնագիտական վիկտորինա, որի ընթացքում ստուգվել են առաջինկուրսեցիների յուրացրած գիտելիքները:
«ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ՊՐՈԱԿՏԻՎ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ՌԵԶԵՐՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել «Տաղանդների պրոակտիվ ներգրավում և արտաքին տաղանդների ռեզերվ» խորագրով վարպետության դաս:
«ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ ՁԵՐ ԿԱՐԻՔԸ». «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ-2020» ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՏԱԹԵՎ ՀԱԿՈԲՅԱՆ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից 7-ը Երևանի պետական համալսարանի ուսանողներ են։ ysu.am-ը զրուցել է նրանցից մեկի՝ Պատմության ֆակուլտետի ուսանող Տաթև Հակոբյանի հետ։
ԵՊՀ ԹԻՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՍՏԱՐՏԱՓ ՆԱԽԱԳԻԾ ԵՎ ՀԱՂԹԵԼ «GREEN AGRITECH STARTUP CLASH 2021» ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի թիմը «Green AgriTech Startup Clash 2021» մրցույթում ստացել է մրցանակ՝ ներկայացնելով «MiCoFe» օրգանական պարարտանյութի ստարտափ նախագիծը: