ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագիրը, որն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համատեղ:
ԱՐԻ՛ ԵՊՀ. EXPO 2021-Ն ԱՅՍ ՏԱՐԻ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ԱՌՑԱՆՑ ԵՊՀ մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում ու ինստիտուտներում մարտի 1-5-ն իրականացվելու են իրազեկող առցանց հանդիպումներ՝ նպաստելու դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը և գիտակից ընտրությանը:
ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐՑԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային 8 և ընթացիկ հարցերով:
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆԱԽԱԳԱՀ ՉՈՒՆԻ. ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՈՉ ՈՔ ԲԱՎԱՐԱՐ ՁԱՅՆԵՐ ՉՀԱՎԱՔԵՑ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունենում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգային երկրորդ հարցով նախատեսված էր Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն, սակայն առաջադրված երկու թեկնածուներից ոչ ոք բավարար ձայներ չի հավաքել:
ՎԱՀԱԳՆ ԹՈՒՄԱՍՅԱՆ՝ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՔԱՅԼՈՂ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ. ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՎԱՀԱԳՆ ԹՈՒՄԱՍՅԱՆԻ ԱՆՎԱՆԻ ԼՍԱՐԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել հետախույզ Վահագն Թումասյանի անվան լսարանի բացման արարողությունը, որին ներկա էին ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ԱԺ պատգամավորներ, Վահագն Թումասյանի ընտանիքի անդամները, ծառայակից ընկերներն ու հարազատները:
«ԳԵՎՈՐԳԸ ԴԵՌ ԱՆԵԼԻՔՆԵՐ ՇԱՏ ՈՒՆԵՐ, ԲԱՅՑ ՆԱ ԸՆՏՐԵՑ ՀԱՅՐԵՆԻՔԸ». ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ ԵՊՀ գրադարանում այսօր տեղի է ունեցել Փիլիսոփայության և հոգեբանության, Իրավագիտության ֆակուլտետների և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ, ավագ լեյտենանտ, կամավոր Արցախ մեկնած և պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի անվան ընթերցասրահի բացման հանդիսավոր արարողությունը:
«ՆՐԱՆՔ ՉԵՆ ՄԱՀԱՑԵԼ, ՆՐԱՆՔ ԱՆՄԱՀԱՑԵԼ ԵՆ»․ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՌԱԲԼՈՒՐ ՊԱՆԹԵՈՆ Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակազմի ներկայացուցիչները, ուսանողները և շրջանավարտները, ուսումը կիսատ թողած՝ պատերազմում զոհվածների հարազատներն այսօր այցելել են Եռաբլուր պանթեոն՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու հանուն հայրենիքի անմահացածներին։
«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՄՆԱ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ». ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻՆ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը նախաձեռնել է Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների մասին «Հերոսապատում» հանրագիտարանային շարքի ստեղծումը։ Աշխատության մեջ ներկայացվելու են պատերազմի մասնակիցների կատարած սխրանքները, կենսագրությունը, լուսանկարները, նրանց մասին հուշերն ու պատմությունները։
«ԵՊՀ-Ն ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԼՈԿՈՄՈՏԻՎՆ Է». ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր այցելել էր ԵՊՀ: Նախարարը հարազատ բուհ էր եկել պրոֆեսոր Արմեն Թռչունյանին հայրենիքին մատուցած ծառայությունների համար հետմահու 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու համար:
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՁԵՎԸ ԿՈՐՈՇԵՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԸ. ԵՊՀ ԴԵԿԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՀԵՏ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի և ֆակուլտետների դեկանների ու կրթական կենտրոնների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացի կազմակերպման ձևի և լսարանների անվանափոխությունների վերաբերյալ հարցեր: