«ԳԵՎՈՐԳԸ ԴԵՌ ԱՆԵԼԻՔՆԵՐ ՇԱՏ ՈՒՆԵՐ, ԲԱՅՑ ՆԱ ԸՆՏՐԵՑ ՀԱՅՐԵՆԻՔԸ». ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ ԵՊՀ գրադարանում այսօր տեղի է ունեցել Փիլիսոփայության և հոգեբանության, Իրավագիտության ֆակուլտետների և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ, ավագ լեյտենանտ, կամավոր Արցախ մեկնած և պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի անվան ընթերցասրահի բացման հանդիսավոր արարողությունը:
«ՆՐԱՆՔ ՉԵՆ ՄԱՀԱՑԵԼ, ՆՐԱՆՔ ԱՆՄԱՀԱՑԵԼ ԵՆ»․ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՌԱԲԼՈՒՐ ՊԱՆԹԵՈՆ Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակազմի ներկայացուցիչները, ուսանողները և շրջանավարտները, ուսումը կիսատ թողած՝ պատերազմում զոհվածների հարազատներն այսօր այցելել են Եռաբլուր պանթեոն՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու հանուն հայրենիքի անմահացածներին։
«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՄՆԱ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ». ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻՆ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը նախաձեռնել է Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների մասին «Հերոսապատում» հանրագիտարանային շարքի ստեղծումը։ Աշխատության մեջ ներկայացվելու են պատերազմի մասնակիցների կատարած սխրանքները, կենսագրությունը, լուսանկարները, նրանց մասին հուշերն ու պատմությունները։
«ԵՊՀ-Ն ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԼՈԿՈՄՈՏԻՎՆ Է». ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր այցելել էր ԵՊՀ: Նախարարը հարազատ բուհ էր եկել պրոֆեսոր Արմեն Թռչունյանին հայրենիքին մատուցած ծառայությունների համար հետմահու 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու համար:
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՁԵՎԸ ԿՈՐՈՇԵՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԸ. ԵՊՀ ԴԵԿԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՀԵՏ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի և ֆակուլտետների դեկանների ու կրթական կենտրոնների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացի կազմակերպման ձևի և լսարանների անվանափոխությունների վերաբերյալ հարցեր:
ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆԸ ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունը՝ ՀՀ նախագահի հրամանագրով գիտության և կրթության բնագավառներում ներդրած ավանդի ու երկարամյա անձնուրաց աշխատանքի համար կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Համբարձումի Թռչունյանը հայրենիքին մատուցած ծառայությունների համար հետմահու պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով:
ՄԵԴԻԱ ՀԱՐՑԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎՈՒՆՔ. ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ կազմակերպվել և այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկել է «Մեդիա հարցերը կարգավորող իրավունք» թեմայով աշնանային հնգօրյա դպրոցը:
«ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԵՐՊԱՐԸ XX ԴԱՐԻ ԵՎ ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՎԵՍՏՈՒՄ» ԳԻՐՔԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՄՈՏԵՆԱԼՈՒ ՆՈՐ ՈՒՂԵՆԻՇ ՀՀ նկարիչների միության մեծ սրահում այսօր տեղի են ունեցել ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև հայ արդի նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը:
«ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 7-ՐԴ ՀԱՄԱՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՊՀ-ՈՒՄ Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Գիտական Արցախ» պարբերականի 2020 թ. 4-րդ (ընդհանուր առմամբ 7-րդ) համարի քննարկումը խմբագրական խորհրդի անդամների և հոդվածագիրների հետ։
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄԱՆՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈԻՍՈԻՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ Այս տարի ևս ԵՊՀ հիմնական աշխատակիցներն ու բոլոր ցանկացողներն իրենց ամանորյա տոները 31.12.2020-06.01.2021 թթ. ընկած ժամանակահատվածում կարող են անցկացնել Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում։