«ԵՍ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ ԹԵԿՈՒԶ ԱՅՍ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՊՀ-ԻՆ՝ ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ ԻՄ ՖԱԿՈՒԼՏԵՏԻՆ, ՈՐԸ ՄԵԾ ԱՎԱՆԴ Է ՈՒՆԵՑԵԼ ԻՄ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ, ՆՎԻՐԵԼՈՒ ԻՄ ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐԸ ». ԳՐԻՇԱ ՂԱՐԻԲՅԱՆ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետն այսօր «Zoom» հարթակի օգնությամբ կազմակերպել էր առցանց հոբելյանական հանդիպում՝ նվիրված ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Գրիշա Ղարիբյանին, որի ընթացքում հոբելյարն իր գեղանկարները նվիրեց ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանումներին:
ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ «ՆՅՈՒԹԵՐ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՄԵՐՁՍԵՎԾՈՎՅԱՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՈՒՄ Երևանի պետական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.դ. Հակոբ Հարությունյանն իր հերթական հոդվածն է հրատարակել «Նյութեր հին և միջնադարյան մերձսևծովյան հնագիտության և պատմության վերաբերյալ» հայտնի գիտական հանդեսի հերթական համարում:
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԼՍԱՐԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂ ԻՐԵՆ ԲՆՈՐՈՇ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ՝ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ». ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի դոցենտ Հարություն Մովսիսյանը «ԵՊՀ-ում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բնագիտական անվանակարգի հաղթողներից է։ Պարոն Մովսիսյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, մանկավարժական գործունեության և աշխատանքային հիմնահարցերի մասին:
«ՈՐԵՎԷ ԲԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ, ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԻ ՃԱՆԱՊԱՐՀ ԿԱ. ԴԱՐՁՆԵԼ ԱՅՆ ՍԻՐԵԼԻ». ՎԱՐՈՒԺԱՆ ԱԹԱԲԵԿՅԱՆ Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչ Վարուժան Աթաբեկյանը ԵՊՀ-ում դասավանդման մեթոդների կատարելագործումը խթանելու, արդի մեթոդների կիրառմանը, ինչպես նաև լավագույն փորձի տարածմանը նպաստելու նպատակով հայտարարված մրցույթի ֆիզիկամաթեմատիկական անվանակարգի հաղթողներից մեկն է: Պարոն Աթաբեկյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, մաթեմատիկայի կիրառության և այլ հարցերի շուրջ:
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ. ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ ԵՊՀ-ում հունիսի 15-ին ավարտվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլը, որին հայտագրվել է 4060 դիմորդ:
«ԴԱՍԱԽՈՍԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂԻ ՄԻՋԵՎ ՊԵՏՔ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱՎՈՐՎԻ, ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ԼՍԵԼ ՄԻՄՅԱՆՑ». ԴԻԱՆԱ ԳԱԶԱՐՈՎԱ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկանի տեղակալ, Ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի դոցենտ Դիանա Գազարովան «ԵՊՀ-ում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից է։ Տիկին Գազարովայի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, աշխատանքային գործունեության, իր կողմից կիրառվող մեթոդների և այլ թեմաների մասին։
«ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԼԻՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ». ԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Մանկավարժության ամբիոնի դոցենտ Աննա Ալեքսանյանը հաղթող է ճանաչվել «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի հասարակագիտական անվանակարգում: Տիկին Ալեքսանյանի հետ զրուցել ենք մանկավարժության, մանկավարժին բնորոշ հատկանիշների, հայաստանյան կրթական ոլորտի ներկայիս վիճակի և դասավանդման ժամանակ կիրառվող մեթոդների մասին:
ՀԱՅՏՆԻ Է ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԻ 8-ՐԴ ԱՆԴԱՄԸ. ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՊՀ մեծ դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրության երկրորդ փուլը:
«ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄՏՔԻ ՊԱԿԱՍԸ, ՏԵՍԼԱԿԱՆԻ, ԳԱՂԱՓԱՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ»․ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԵՊՀ-ում դասավանդման մեթոդների կատարելագործումը խթանելու, արդի մեթոդների կիրառմանը, ինչպես նաև լավագույն փորձի տարածմանը նպաստելու նպատակով հայտարարված մրցույթի հասարակագիտական անվանակարգում հաղթող է ճանաչվել ԵՊՀ փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը։ Պարոն Հովհաննիսյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, կրթական հիմնախնդիրների, դրանց լուծման տարբերակների և մասնագիտական այլ հիմնահարցերի մասին։
ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ Հաշվիչ հանձնաժողովը հրապարակել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրության արդյունքները: