ՎԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՊՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑԻՆ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ «Կրիստալ Քլինինգ» մաքրման ծառայության նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ գլխավոր մասնաշենքի բակում և ֆակուլտետներում իրականացվեցին մաքրման և ախտահանման աշխատանքներ:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ 2-ՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻՑ ՀԵՏՈ Հետպատերազմյան տարիները համալսարանի համար բուռն զարգացման շրջան էր: Նոր թափ ստացան ուսումնագիտական աշխատանքներն ու մշակութային կյանքը: Ստեղծվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, բացվեցին նոր մասնագիտություններ ու մասնագիտացումներ: Աճում էր ուսանողների թիվը: Եթե 1946 թ. բուհն ուներ 1244 ուսանող, ապա 1951-ին ուսանողների թիվը հասնում է 2548-ի:
ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ 2020-2021 ԱՌԿԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված սկզբունքների համաձայն՝ 2020-2021 առկա ուսումնական տարվա ընդունելության դիմում-հայտերն ընդունվելու են առցանց:
ՀԱՅ-ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԵՌԱՎԱՐ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԵՎ ՄԱՀԹՈՒՄԿՈՒԼԻ ՖՐԱԳԻԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ Թուրքմենստանի Մահթումկուլիի անվան պետական և Երևանի պետական համալսարաններն ապրիլի 29-ին անցկացրել են համատեղ հեռավար գիտաժողով «Մարդասիրական գաղափարների և ժողովրդական ավանդույթների արտացոլումը թուրքմենական գրականության դասական Մահթումկուլի Ֆրագիի և հայ բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովայի ստեղծագործության մեջ» խորագրով:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԳԸ-Ն, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՎ ՄԻԵԴ-ՈՒՄ ՀՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԵՏ, ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ԱՌՑԱՆՑ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպել է «ՄԻԵԴ վճիռներ՝ որպես ներպետական իրավունքի զարգացման միջոց» թեմայով սեմինար-քննարկում, որը վարել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ՄԻԵԴ վճիռների և որոշումների կատարման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար Արփինե Առաքելյանը:
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացնելու առաջին իսկ օրերից ԵՊՀ ՈՒԳԸ-ն շարունակում է իրականացնել իր աշխատանքները: Մեզ հետ զրույցում ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը պատմել է, թե ինչ մեթոդներ և միջոցներ են կիրառել՝ այս ընթացքում արդյունավետ միջոցառումներ կազմակերպելու համար:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ՊՐՈՖԵՍՈՐ ԴԵՅՎԻԴ ՇՈՒԼՑԸ Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար այսօր առցանց դասախոսությամբ է հանդես եկել Հեմլայն համալսարանի քաղաքագիտության և իրավական ուսմունքների ամբիոնի, ինչպես նաև Մինեսոտայի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Շուլցը:
ԵՊՀ-ՈՒՄ ՓՈՐՁԱՐԿՎԵԼ Է ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարում, միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն բաժինների ավարտական կուրսերի ուսանողների համար ապրիլի 23-25-ը կազմակերպվել է ավարտական աշխատանքների առցանց պաշտպանության փորձնական տարբերակ։
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 101-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԸՆԴԱՌԱՋ (ՄԱՍ 2) 1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր: Անհրաժեշտ էր անմիջապես ձեռնամուխ լինել քայքայված երկրի տնտեսության ու մշակույթի զարգացմանը, որի համար բարձրակարգ մասնագետների խիստ կարիք էր զգացվում: Չնայած հանրապետության չափազանց ծանր պայմաններին, առաջնահերթ խնդիրներից էր համալսարանի վերականգնումը:
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին: