ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ 125-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԸ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում անցկացվեց «Չարենցն ու իր ժամանակաշրջանը» խորագրով եռօրյա գիտաժողովի երկրորդ նիստը:
ԵՊՀ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում՝ «Աշխատանքի հնարավորություն «ԲՐԵՎԻՍ» ընկերությունում» խորագրով։
ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ դատական նիստերի դահլիճում իրավագիտության ֆակուլտետի ուսխորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Բանավեճի առաջնության՝ «ՀՀ-ի անցումը կիսանախագահական կառավարման ձևից խորհրդարանականին արդարացված է» խորագրով խաղ-մրցույթը:
ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԸ ԿԱԶՄՈՒՄ Է «ԳՐԱԲԱՐԻ ԴԱՍԱԳԻՐՔ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի և Գիտական հետազոտությունների զարգացման կենտրոնի միջև կնքվել է փոխգործակցության հուշագիր, որի շրջանակում ֆակուլտետի ուսանող Էլեն Միրաքյանն աշխատանքի է անցել «Մխիթարեան նախակրթարան» զարգացման կենտրոնում: Էլենի հետ զրուցել ենք ներկայիս գործունեության, ԵՊՀ-ի տված կրթության ու ընձեռած հնարավորությունների և այլ թեմաների շուրջ:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում՝ «Ձեր կարիերայի հնարավորությունները «էվենտՏուրա» ընկերությունում» խորագրով:
ԵՊՀ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՆՇԱՆԱՎՈՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Ֆրունզե Դովլաթյանի 95-ամյակին նվիրված հանդիպում-քննարկում, որի ընթացքում ցուցադրվեց «Ապրեցե՛ք երկար» ֆիլմը:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվեցին հասարակական լսումներ ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսավորած «Սևանի ջրավազանային կառավարման տարածքի ջրային ռեսուրսների կայուն կառավարման հիմնախնդիրները և կարգավորման ուղիները» թեմայի շրջանակում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Դասավանդման և ուսումնառության մեթոդներ» խորագրով քննարկում, որի շրջանակում ներկայացվեցին «Էրազմուս+» ԵՄ կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ամենամեծ ծրագրի շրջանակում առաջարկվող լավագույն փորձն ու հնարավորությունները, ինչպես նաև բարձրաձայնվեցին ծրագրի իրագործման ընթացքում առաջացած խնդիրները։
ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ Ֆակուլտետի ՈՒԽ նախաձեռնությամբ կազմակերպվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ներֆակուլտետային ինտելեկտուալ խաղը, որին մասնակցող յոթ թիմերից հաղթող ճանաչվեց «Hexagon»-ը։ Վերջինս իրավագիտության ֆակուլտետը կներկայացնի «Արի մրցենք» խաղում:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԷՐ ՀԵՌԱՎԱՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը շարունակում է անցկացնել հանդիպումներ «Align Technology» և «Armenian Code Academy» ընկերությունների հետ համագործակցության շրջանակում։ Այս անգամ կազմակերպվել էր առցանց հանդիպում ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի և ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների հետ։