Նոր հետազոտություն՝ ուղղված ՀՀ-ում հիվանդությունների տարածման գործում չվող թռչունների դերի ուսումնասիրությանը Ներկայում աշխարհը շարունակաբար բախվում է առողջապահական համընդհանուր մարտահրավերների, որոնց թվում է նաև չվող թռչունների միջոցով մարդկանց և կենդանիների շրջանում տարբեր հիվանդությունների տարածումը։ ՀՀ-ում մակաբույծների տեղափոխման, հիվանդությունների տարածման գործում չվող թռչունների դերի վերաբերյալ հետազոտություն է կատարում ԵՊՀ ասպիրանտ Մանան Ասիկյանը։
Բրոնզ-երկաթեդարյան ծիսական լանդշաֆտի մոդելավորումը՝ նոր գործիքների կիրառմամբ ԵՊՀ պատմության ֆակուլտետի hնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հայկ Ավետիսյանի ու նույն ամբիոնի դոցենտ Արտակ Գնունու գիտական խմբի հետազոտության տիրույթում է ծիսական աշխարհագրությունը: Նրանք բացահայտելու են բնական և մարդածին գործոնները՝ ծիսական շրջանի ձևավորման գործընթացում:
Ամփոփվեցին ռուսաց լեզվի համալսարանական օլիմպիադայի արդյունքները Ռուս բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ ռուսաց լեզվի համալսարանական օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը: Օլիմպիադային մասնակցելու հնարավորություն էր ընձեռվել բակալավրիատի կրթական ծրագրի առաջին կուրսն ավարտած ուսանողներին՝ բացառությամբ Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողների:
ԵՊՀ ուսանողները՝ լավագույնների շարքում․ հայտնի են հանրապետական մրցույթի արդյունքները Ամփոփվել է ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2024 թ․ մրցույթը («Լավագույն ուսանող»), որի արդյունքում հաղթող է ճանաչվել հանրապետության տարբեր բուհերի 37 ուսանող:
«Համառությունը և պատրաստակամությունը շատ կարևոր են գիտական նախագծերի շուրջ աշխատելիս»․ ԵՊՀ ասպիրանտ Նաիրա Գասպարյան ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ Նաիրա Գասպարյանը զբաղվում է ոչ գծային համակարգերի ուսումնասիրությամբ։ Նա վստահ է, որ SC-DSB ազդանշանների կիրառումը կարող է նոր հնարավորություններ ընձեռել ռադիոսարքավորումների, մոդուլյացիոն տեխնիկաների և հաղորդակցման համակարգերի կատարելագործման համար։
ԵՊՀ-ի և Չինաստանի արդիականացման ազգային ակադեմիայի միջև համագործակցությունն ամրագրվել է հուշագրով Երևանի պետական համալսարանի և Չինաստանի արդիականացման ազգային ակադեմիայի միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ նպատակ ունենալով երկու կառույցների միջև զարգացնելու ակադեմիական և գիտական համագործակցությունը:
ԵՊՀ թիմի եռակի նվաճումը «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայում ԵՊՀ 4 թիմերից կազմված հայկական պատվիրակությունը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցեց «ICPC World Finals 2025»-ի կիսաեզրափակիչ փուլին: Պատվիրակությունը գլխավորում էր ԵՊՀ թիմերի մարզիչ, ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Անդրեասյանը։
Օքսֆորդի, Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարանների ուսանողներին շնորհվեցին հավաստագրեր ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում «Ռուսաց լեզվի և տարածաշրջանային ուսումնասիրություններ» ծրագրին մասնակցած Օքսֆորդի, Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարանների 6 ուսանողներն ստացան հավաստագրեր՝ ծրագրով նախատեսված առարկաներն ուսումնասիրելու և այն հաջողությամբ ավարտելու համար: Օտարերկրյա ուսանողները ԵՊՀ-ում մեկ կիսամյակ ուսումնառել են միջհամալսարանական գործակցության շրջանակում:
Թռչող դետեկտորի միջոցով մթնոլորտի տարբեր շերտերում կհայտնաբերվեն ջերմոցային գազեր․ գիտական նոր նախագիծ Մթնոլորտում ջերմոցային գազերի կոնցենտրացիաների աճը նպաստում է երկրագնդի գլոբալ տաքացմանը և առաջացնում կլիմայական անոմալ փոփոխություններ։ Այս խնդիրը ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Ալեքսանյանի գիտական ուսումնասիրությունների առանցքում է։ Նրա գիտական նախագիծը միտված է նորարարական տեխնոլոգիաների մշակմանը, որոնք կարող են նպաստել մթնոլորտի որակի մշտադիտարկման գործընթացներին, հատկապես՝ ջերմոցային գազերի հայտնաբերման տեսանկյունից։
Աշխատանք փնտրողն ու գործատուն՝ մեկ հարթակում․ գնահատելով կարիերայի տոնավաճառի արդյունավետությունը Երևանի պետական համալսարանը և Եվրասիա միջազգային համալսարանը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ» ծրագրի շրջանակում կազմակերպեցին «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի եզրափակիչ տոնավաճառը, որի հիմնական նպատակներից են ՀՀ-ում Արցախից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ինտեգրմանը նպաստելը, աշխատաշուկայում նրանց մրցունակությունը բարձրացնելը, ինչպես նաև զբաղվածության խնդիրները լուծելը։