ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հաստատել է 2025-2030 թթ․ զարգացման ռազմավարական ծրագիրը և ընտրել Իջևանի մասնաճյուղի նոր տնօրենին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային 10 հարցով, որի ժամանակ գնահատվել է ԵՊՀ ռեկտորի՝ 2023-2024 ուստարվա գործունեության հաշվետվությունը, 2021-2026 թթ․ զարգացման ռազմավարական ծրագրի կատարողականը, հաստատվել են նոր՝ ԵՊՀ 2025-2030 թթ․ զարգացման ռազմավարական ծրագիրը, առաջարկված կառուցվածքային փոփոխությունները, 2025 թ․ կառուցվածքը, հաստիքացուցակը, եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը (բյուջե), պայմանագրեր և ԵՊՀ տարածքի մի մասը վարձակալության տրամադրելու վերաբերյալ առաջարկությունը։ Նիստի ժամանակ տեղի է ունեցել նաև ԵՊՀ ԻՄ տնօրենի ընտրությունը։
Միխայիլ Պիոտրովսկուն շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում Երևանի պետական համալսարանի պատվիրակությունը Գիտական խորհրդի որոշմամբ Միխայիլ Պիոտրովսկուն Սանկտ Պետերբուրգում շնորհել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում։
ԵՊՀ ՈՒԳԸ-ն ամփոփեց 2024-2025 ուստարվա առաջին կիսամյակը ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կայացավ Ուսանողական գիտական ընկերության 2024-2025 ուստարվա առաջին կիսամյակի ընդլայնված նիստը, որի շրջանակում ներկայացվեցին կառույցի գրանցած հաջողությունները, իսկ ակտիվ գործունեություն ծավալած ՈՒԳԸ անդամներն արժանացան պատվոգրերի:
Քննադատական մտածողության և մեդիագրագիտության հմտությունները զարգացնելու նոր հնարավորություններ ԵՊՀ-ում Երևանի պետական համալսարանն առանձնահատուկ կարևորություն է տալիս ուսանողների քննադատական մտածողության և մեդիագրագիտության զարգացմանը՝ համատեղելով ժամանակակից կրթության պահանջներն ու աշխարհի առաջատար փորձը: Այս նպատակով համալսարանում ներդրվել են միջգիտակարգային դասընթացներ, որոնք ուղղված են գիտելիքների խորացմանը և հմտությունների կատարելագործմանը վերոնշյալ ոլորտներում։
Գերմանական ASIIN գործակալությունը ևս 5 տարով երկարաձգել է ԵՊՀ 4 կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրումը Երևանի պետական համալսարանը մշտապես ձգտում է տրամադրելու միջազգային պահանջներին համահունչ որակյալ կրթություն՝ բարձրացնելով ուսանողների մրցունակությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ասպարեզում։ Այդ մասին է վկայում գերմանական ASIIN միջազգային գործակալության կողմից ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի և ֆարմացիայի ինստիտուտի կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրման երկարաձգումը ևս 5 տարով։
«Համալսարանը հնարավորություն է տալիս ինքնաբացահայտվելու»․ ԵՊՀ ուսանող Աշոտ Լաչինյան Աշոտ Լաչինյանը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող է, որն աչքի է ընկնում իր ակտիվությամբ և յուրահատուկ մտածելակերպով։ ԵՊՀ-ում ուսումնառությանը զուգահեռ՝ նա ոչ միայն մասնակցում է գիտական միջոցառումների, այլև փորձում է իր գիտելիքները գործնականում կիրառել տարբեր ոլորտներում։ Աշոտը համոզված է, որ իր գիտական հետազոտությունները կարող են նպաստել երկրի տնտեսության զարգացմանը, իսկ համալսարանում ստացած կրթությունն ու գիտելիքները՝ լինել ամուր հենասյուն որակյալ և մրցունակ մասնագետ դառնալու համար։
Նոր հետազոտություն՝ ուղղված ՀՀ-ում հիվանդությունների տարածման գործում չվող թռչունների դերի ուսումնասիրությանը Ներկայում աշխարհը շարունակաբար բախվում է առողջապահական համընդհանուր մարտահրավերների, որոնց թվում է նաև չվող թռչունների միջոցով մարդկանց և կենդանիների շրջանում տարբեր հիվանդությունների տարածումը։ ՀՀ-ում մակաբույծների տեղափոխման, հիվանդությունների տարածման գործում չվող թռչունների դերի վերաբերյալ հետազոտություն է կատարում ԵՊՀ ասպիրանտ Մանան Ասիկյանը։
Բրոնզ-երկաթեդարյան ծիսական լանդշաֆտի մոդելավորումը՝ նոր գործիքների կիրառմամբ ԵՊՀ պատմության ֆակուլտետի hնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հայկ Ավետիսյանի ու նույն ամբիոնի դոցենտ Արտակ Գնունու գիտական խմբի հետազոտության տիրույթում է ծիսական աշխարհագրությունը: Նրանք բացահայտելու են բնական և մարդածին գործոնները՝ ծիսական շրջանի ձևավորման գործընթացում:
Ամփոփվեցին ռուսաց լեզվի համալսարանական օլիմպիադայի արդյունքները Ռուս բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ ռուսաց լեզվի համալսարանական օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը: Օլիմպիադային մասնակցելու հնարավորություն էր ընձեռվել բակալավրիատի կրթական ծրագրի առաջին կուրսն ավարտած ուսանողներին՝ բացառությամբ Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողների:
ԵՊՀ ուսանողները՝ լավագույնների շարքում․ հայտնի են հանրապետական մրցույթի արդյունքները Ամփոփվել է ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2024 թ․ մրցույթը («Լավագույն ուսանող»), որի արդյունքում հաղթող է ճանաչվել հանրապետության տարբեր բուհերի 37 ուսանող: