ԵՊՀ-ն ընդլայնում է գործակցությունը ԶՊՄԿ-ի հետ ԵՊՀ-ի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր՝ ընդլայնելու կողմերի միջև գործակցային կապերը։
Գերմաներենի օրվան նվիրված միջոցառում ԵՊՀ-ում Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում կայացավ «Գերմաներենի օրը Հայաստանում» խորագրով միջոցառումը։ Նախասրահում կազմակերպվել էր գերմանական հրատարակչությունների գրքերի ցուցադրություն, իսկ դահլիճում՝ աշակերտների՝ վարժ գերմաներենով ներկայացում:
Դիվանագիտության տեսություն ու արվեստ. Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի քննարկումը ԵՊՀ-ում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնը կազմակերպեց Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի քննարկումը, որը ոչ միայն ակադեմիական նախաձեռնություն էր, այլ նաև մշակութային առաքելություն՝ միտված հայ-իրանական հարաբերությունների խորացմանը։ Մեկ ամիս առաջ հայերեն թարգմանված այս աշխատությունը ներկայացնում է ժամանակակից դիվանագիտության նրբերանգները՝ իսլամական, արևելյան և համաշխարհային մտածողության համադրությամբ։
Արտաքին քաղաքական թեմաներով հետազոտական աշխատանքներ, օտարազգի նոր ընկերներ և ունեցածի վերարժևորում. ԵՊՀ ուսանողը՝ Զալցբուրգի համալսարանի մասին ԵՊՀ ուսանող Իրինա Սեդրակյանն «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ուսումը շարունակում է Զալցբուրգի համալսարանում (Ավստրիա): Արտասահմանյան բուհում նա կատարել է հետազոտական մի շարք աշխատանքներ, մասնավորապես փորձել է ռեալիստորեն վերլուծել Չինաստան-ԱՄՆ մրցակցությունը և ռուս-ուկրաինական պատերազմը: Իրինան կրթությանը զուգահեռ ընդլայնել է իր միջավայրը՝ ձեռք բերելով տարբեր մշակույթներ կրող ընկերներ: Արտերկրում նա կարևորել է մարդկանց հետ անմիջական շփումը, նորովի գնահատել հայկական մշակույթն ու վերարժևորել ԵՊՀ-ն:
ԵՊՀ-ում բացվեց Օպտիկայի և ֆոտոնիկայի կենտրոն. ՀՀ վարչապետը ծանոթացավ համալսարանում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին ԵՊՀ-ում տեղի ունեցավ Ֆիզիկայի ինստիտուտի օպտիկայի և ֆոտոնիկայի նորաստեղծ կենտրոնի բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, ԵՊՀ ղեկավարությունը, ինստիտուտի և կենտրոնի աշխատակիցները։ Այցի ընթացքում վարչապետը շրջեց համալսարանի մի շարք առաջատար գիտական լաբորատորիաներով՝ ծանոթանալով իրականացվող հետազոտություններին, տեխնոլոգիական հնարավորություններին և ստեղծված ենթակառուցվածքներին։
Միկրոորակավորումները՝ բարձրագույն կրթության համակարգերի զարգացման նոր ուղի ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կայացավ ԵՄ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «MICRO-GEAR» նախագծի հերթական աշխատաժողովը։ Այն նպատակ ունի աջակցելու կրթության ոլորտում կառուցվածքային բարեփոխումներին՝ միկրոորակավորումների լայն տարածմանն ու կիրառմանը բարձրագույն կրթության համակարգերում մասնավորապես Հայաստանում և Վրաստանում:
Այն երկրները, որոնք համագործակցել են հայկական համայնքների հետ, մեծ օգուտներ են ունեցել. Հայկազ Հովհաննիսյան Հայերի բռնագաղթերը հիմնականում տեղի են ունեցել 18-20-րդ դարերում, ուստի Ռուսաստանում, Եվրոպայում, Ասիայում և այլուր առկա հայկական գաղթօջախները մեծ մասամբ ձևավորվել են այդ ժամանակահատվածում: Այն երկրները, որոնք համագործակցել են հայկական գաղթօջախների հետ, մեծ օգուտներ են ունեցել: Այդ մասին վկայող փաստերը շատ են ու վերաբերում են ավելի վաղ ժամանակաշրջանի, քան 20-րդ դարի նշանավոր անձանց (օրինակ՝ Շառլ Ազնավուրի, Միսաք Մանուշյանի և այլոց) մասին վկայություններն են: Այս մասին փաստում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսոր Հայկազ Հովհաննիսյանը՝ ուսումնասիրելով «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ում պահվող այնպիսի փաստաթղթեր, որոնք, ըստ հետազոտողի, մինչ օրս քննության չեն ենթարկվել:
Արաբերենի դասավանդման մշակութային շերտերը. միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ֆիրդուսիի անվան դահլիճում մեկնարկեց «Սոցիալ-մշակութային շերտերը արաբերենի դասավանդման մեջ» խորագրով միջազգային գիտաժողովը, որի շրջանակում Եվրոպայի, Ռուսաստանի և Հայաստանի տարբեր բուհերի մասնագետներ քննարկեցին արաբերենի դասավանդման և ուսումնառության գործընթացները ձևավորող սոցիալական և մշակութային գործոնների միջև եղած կապը, արաբախոս հասարակություններում դիգլոսիայի ազդեցությունը լեզվական բազմազանության վրա, լեզվի դասավանդման մեջ բարբառների և մշակութային տարրերի ներառման մեթոդները և այդ տարրերի ազդեցությունը ինչպես դասավանդման, այնպես էլ ընդհանուր ուսուցման գործընթացի վրա:
Եռակողմ հուշագիր՝ հանուն արդարադատության համակարգի զարգացման և ամրապնդման Երևանի պետական համալսարանում կնքվեց եռակողմ հուշագիր Իրավագիտության ֆակուլտետի, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության միջև։ Հուշագիրը նպատակ ունի միավորելու ՀՀ քրեակատարողական ծառայության իրավական և հոգեբանական հիմնախնդիրների լուծմանն ուղղված ակադեմիական և պետական հաստատությունների ջանքերը։
ԵՊՀ-ում մեկնարկեց «Պատմության ուսուցիչները և պատմագիտության ապագան» խորագրով աշխատաժողովը ԵՊՀ պատմության ֆակուլտետում մեկնարկեց «Պատմության ուսուցիչները և պատմագիտության ապագան» խորագրով երկօրյա ուսուցչական աշխատաժողովը՝ միտված վերարժևորելու հանրակրթական և բուհական պատմագիտության կապերը, անդրադառնալու պատմության դասավանդման արդի մարտահրավերներին, ինչպես նաև խթանելու գիտակրթական երկխոսությունը բուհի և դպրոցների միջև: