Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը կազմակերպում է «Ներսես Շնորհալու Աստվածաբանական և Պատմական ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով։ Գիտաժողովը արդյունավետ հարթակ կհանդիսանա հայ և օտարազգի երիտասարդ և փորձառու գիտնականների համար կրկին գնահատելու արծաթե դարի հայ ականավոր աստվածաբան և էկումենիկ գործիչ Ներսես Դ Կլայեցու (1166-1173) աստվածաբանական և պատմական ժառանգությունը։ Գիտաժողովն անցկացվելու է 2023 թ. սեպտեմբերի 18-19-ը: Զեկուցումների ամփոփումներն (150-200 բառ), ընդունվում են մինչև 2023 թ. ապրիլի 15-ը: 2023 թ. մայիսի 8-ին դրական պատասխանի դեպքում մինչև 2023 թ. հունիսի 8-ը ուղարկել զեկույցը տպագրության համար: Զեկույցին տրվում է մինչև 15 րոպե ժամանակ: Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք լրացնել գրացման հայտը և ուղարկել հետևյալ էլ. փոստի հասցեով՝ st.shnorhali@gmail.com Գիտաժողովի հիմնական աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
- Գլխավոր
- Node
- Ներսես Շնորհալի. Աստվածաբանական և Պատմական Ժառանգությունը