Ս․թ․ նոյեմբերի 15-ից փետրվարի 14-ը Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի փորձագետները մասնակցել են վերապատրաստման դասընթացների՝ խորացնելով ոլորտի վերաբերյալ իրենց գիտելիքները, զարգացնելով կարողությունները։
Փորձագետները «Արևելյան գործընկերության երկրներում առևտրի զարգացման ապահովման որակի չափանիշներ» (Quality Standards for Increased Trade in the Eastern Partnership Countries) նախագծի շրջանակում մասնակցել են մասնագիտական սեմինարների՝ «ISO 17025 պահանջներ․ որակի վերահսկման ուսուցում» խորագրով։
Ծրագիրն իրականացրել է Գերմանիայի Ֆիզիկա-տեխնիկական դաշնային չափագիտության ազգային ինստիտուտը (PTB), որն ունի գիտական և տեխնիկական սպասարկման առաջադրանքներ: Սեմինարների մասնակցության արդյունքում կենտրոնի փորձագետները ձեռք են բերել գիտելիքներ, որոնք վերաբերում են «Հավատարմագրման ընդհանուր պահանջներ (ILAC, EA. IAF, EuraChem)», «Ներքին և արտաքին որակի հսկողություն», «Մեթոդի վալիդացում», «Ներքին որակի հսկողության միջոցառումներ», «Չափման անորոշությունը քիմիայում», «Որոշման կանոններ», «Չափման հետագծելիություն», «Թեստավորման արդյունքների վավերականության ապահովում», «Ռիսկերի գնահատում և ռիսկի վրա հիմնված մոտեցում», «Տվյալների ամբողջականություն, տվյալների որակի իրավական միջավայր» ուղղություններին։ Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր։