Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնում ս.թ. հոկտեմբերի 14-23-ը անցկացվեց վերապատրաստման դասընթաց ոլորտի մասնագետների համար՝ «Որակի վերահսկման անալիտիկ մեթոդների տեսական և գործնական հիմունքները» թեմայով։
Դասընթացը բաղկացած էր տեսական և գործնական դասաժամերից, որոնք անցկացրին ՀՀ փորձառու մասնագետները։ Վերապատրաստման ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու (հմտանալու) մասս-սպեկտրաչափական, ՈՒՄ սպեկտրաչափական, կիրառական բարձր արդյունավետության քրոմատոգրաֆիայի և գազային քրոմատոգրաֆիայի տեսական հիմունքներին, այդ մեթոդների կիրառմանը որակի վերահսկման տարբեր փուլերում, ինչպես նաև անալիտիկ մեթոդների վալիդացման առանձնահատկություններին։
Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր։ Նմանօրինակ վերապատրաստումները կլինեն շարունակական։
Հիշեցնենք, որ 2024 թ․ «Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի» գիտաուսուﬓական կենտրոնի վերլուծական փորձարկման լաբորատորիան հավատարմագրվել է ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025 ստանդարտով։