Սպեկտրոֆոտոմետր

Կիրառվում է կենսաբանական մոլեկուլների կոնցենտրացիաների գնահատման նպատակով, ինչպես նաև ունի ELISA սարքի հնարավորություններ։
Կիրառվում է կենսաբանական մոլեկուլների կոնցենտրացիաների գնահատման նպատակով, ինչպես նաև ունի ELISA սարքի հնարավորություններ։
Agilent Cary 60 սպեկտրոֆոտոմետրի կենտրոնացված ճառագայթը հիանալի է փոքր նմուշի ծավալների օպտիկական խտության ճշգրիտ և վերարտադրելի չափման համար: Հեղուկի նվազագույն փորձարկման ծավալը ընդամենը 4 մկլ է, ոչ միլիլիտր, ինչը թույլ է տալիս խնայողաբար օգտագործել նմուշը: Գերարագ տվյալների հավաքում:
Hei-VAP Core պտտվող, գոլորշիացնող սարք է, որը հնարավորություն է ընձեռում նվազեցված կամ մթնոլորտային ճնշման դեպքում պտտվող կոլբայից հեղուկներն արագ և անվտանգ թորելու:
Եռակողմ թափանցիկ ֆլյուորեսցենտային, քվարցե կյուվետ, խցանված է ՊՏՖԷ (պոլիտետրաֆտորէթիլեն) խցանով, քառակուսի հիմք, առնվազն 10 մմ օպտիկական ուղու երկարությամբ, առնվազն 1,7 մլ, 1/pk:
Օգտագործվում է առջևի մակերևույթի ֆլուորեսցենտային չափումների համար, երբ նմուշը չափազանց խիտ է գրգռման կամ առաքման էներգիայի փոխանցման համար: Վերլուծությունը կարող է իրագործել՝ գրգռելով նմուշի մակերևույթը 45° անկյան տակ (ինչպես գրգռման աղբյուրի նկատմամբ, այնպես էլ առաքող դետեկտորի նկատմամբ): Կյուվետի նյութը՝ քվարց (հեռու ուլտրամանուշակագույն)։
Կյուվետի ձևը՝ եռանկյունաձև։
Կյուվետի ծավալը՝ առնվազն 1.7 մլ։
Օպտիկական ուղու երկարությունը՝ առնվազն 10 մմ։
Համատեղելի Աջիլենտ Քարի Էքլիփս /MY2339CG02/ սպեկտրոֆլուորոմետրի հետ։
Կիրառվում է տարբեր ծավալի նմուշների որոշ ֆազերի անջատման համար (հեղուկ-հեղուկ, պինդ-հեղուկ)։
Աշխատանքային խցիկի լայնությունը՝ 1430 մմ:
Աշխատանքային խցիկից հեռացվող օդի ծավալը՝ 500-600 մ3/ժ:
Դիմային հատվածը թեքված է:
Կարկասը՝ մետաղական, փոշեներկված:
Աշխատանքային խցիկի լուսավորում:
Օդի հոսքի հետընթացը կանխող հետադարձ փական:
Օդի հոսքին միացման հարմարանք:
Տափակ աշխատանքային մակերես՝ պատրաստված չժանգոտվող մետաղից:
Դիմապակին՝ բարձրացվող, թրծված ապակուց, առնվազն 2 վարդակ:
Ներկառուցված ՈՒՄ լամպ՝ թայմերով:
Լվացարան՝ չժանգոտվող պողպատից, չափսերը՝ 163x284x126 մմ՝ ներկառուցված աշխատանքային մակերեսում և տեղադրված ձախ հատվածում: Սարքը կարգավորվում է կոճակների միջոցով, որոնք ունեն լուսավորում, նախատեսված են սարքի սնուցման, լուսավորման և օդի հոսքի միացման համար:
Ֆազ-կոնտրաստային մանրադիտակը կարևոր է կենսաբանության մեջ: Այն բացահայտում է բազմաթիվ բջջային կառույցներ, որոնք անտեսանելի են պայծառ դաշտի մանրադիտակով և տեսանելի են դառնում, երբ արտացոլվում են տարբեր պայծառության տատանումների ներքո:
Հնարավորություն է տալիս ստանալու ընդլայնված պատկեր՝ օգտագործելով նմուշի գրգռված ատոմների և մոլեկուլների լուսարձակումը: Լայնորեն օգտագործվում է նյութագիտության և կենսաբժշկական ոլորտներում:
Տրինօկուլյար ֆլուորեսցենտային մանրադիտակ: Սարքն ունի էներգախնայողության ռեժիմ, հագեցած է LED լամպով. 3 Վտ կարգավորվող Köhler NeoLED դիասկոպիկ լուսավորում՝ ներքին 100-240 Վ հոսանքի սնուցմամբ: NeoLED-ը թույլ է տալիս ստանալ ավելի մեծ ապերտուրաներ և օպտիկայի դիֆրակցիայի տեսական սահմանին շատ մոտ ու ավելի բարձր թույլտվությամբ պատկերներ:
Համալրված է կարգավորվող արգելակով` նմուշի և օբյեկտիվների վնասվելը կանխելու համար:
6 դիրքով պտտվող ֆլուորեսցենտային կցորդը ապահովված է 100 Վտ հզորությամբ HBO սնդիկային լամպի լույսի աղբյուրով՝ հզոր լույսի լայն սպեկտրի համար:
Մանրադիտակը հագեցած է 6 մեգապիքսել տեսախցիկով։
Օբյեկտիվներ՝ 4x, 10x, 20x, 40x, 100x։ Ֆիլտրեր՝ AS; DS; I3 S; N2, 1 S (blue, green, V, UV)։
Ֆոտոսինթեզի շարժական համակարգը նախատեսված է բույսերի տերևներում ֆոտոսինթեզի և տրանսպիրացիայի ինտենսիվության չափման համար։