Միջմշակութային կրոնագիտական կենտրոնը պարբերական հրատարակությունների ու հոդվածների միջոցով գիտապրակտիկ տեսանկյունից վեր է հանում, ուսումնասիրում, վերլուծում և արժևորում կրոնի մարդաբանությանը, կրոնի հոգեբանությանը, կրոնի ֆենոմենոլոգիային, կրոնի սոցիոլոգիային և կրոնների պատմությանն առնչվող հացեր: Միջմշակութային կրոնագիտական կենտրոնը ստեղծում է միջգիտաճյուղային կրոնագիտական հետազոտությունների հարթակ՝ տարաբնույթ հետազոտությունների իրականացման նպատակով: Նպաստում է միջգիտաճյուղային կրոնագիտական հետազոտությունների կատարմանն ու արդյունքների հրապարակայնացմանը, աջակցում է ոլորտում առկա հետազոտողներին` իրենց աշխատանքները հրապարակելու և հանրայնացնելու գործում, մասնագիտական աջակցություն է ցուցաբերում հանրային տարբեր կառույցներին ու ինստիտուտներին՝ կրոնի ոլորտի փորձագիտական գիտելիքների ձեռքբերման ու տարածման համար: Այն կրոնագիտական տեսանկյունից վեր է հանում այս ոլորտում առկա խնդիրները, տեղական ու տարաշրջանային սպառնալիքներն ու դրանց դիմագրավելու գործիքները, մեխանիզմները: Ի վերջո՝ ձևավորում է միջգիտաճյուղային կրոնագիտական հետազոտությունների մշակույթ, որը նորանոր հետազոտությունների ու նոր գաղափարների առաջացման հիմք է դառնում:
- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
- Միջմշակութային կրոնագիտական կենտրոն