Chirascan V100, Applied Photophysics
Կիրառվում է կենսաբանական մոլեկուլների (սպիտակուցներ, ամինաթթուներ, նուկլեինաթթուներ) կառուցվածքային և ջերմադինամիկական հատկությունների ուսումնասիրության համար, ինչպես նաև ամինաթթուների օպտիկական հատկությունների գնահատման համար: Այն հնարավորություն է տալիս հետևելու սպիտակուցների, նուկլեինաթթուների, և այլ մոլեկուլների երկրորդային և երրորդային կառուցվածքների փոփոխություններին, ինչպես նաև հասկանալու, թե ինչպես են դրանք արձագանքում ջերմային կամ քիմիական գործոններին: