- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիաների լաբորատորիա
Սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիաների լաբորատորիա
Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիայի լաբորատորիան (ՍԿԿԼ) ստեղծվել է 2005 թ.՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում 1993 թվականից գործող Սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիայի գիտական խմբի (ՍԿԿԽ) վերանվանմամբ, ՆԱՏՕ-ի և ԴԱԱԴ-ի սարքավորումների դրամաշնորհների շրջանակում:
Լաբորատորիայի հետազոտությունների ոլորտն ընդգրկում է.
- մակրոմիցետների մոլեկուլային կարգաբանություն և ֆիլոգենիա,
- սնկերի կենսաբանություն,
- սնկերի գենետիկա,
- բազիդիալ սնկերի կենսացիկլի անսեռ/սեռական փուլերի ուսումնասիրում,
- սնկերի կենսատեխնոլոգիա,
- սնկային կենսակտիվ միացություններ և ֆերմենտներ,
- դեղասնկեր,
- միկոֆարմակոլոգիա, միկոկոսմետոլոգիա,
- Հայաստանի մակրոմիցետների կենսառեսուրսային ներուժի գնահատում, պահպանում և կիրառում,
- սնկային ծագման կենսատեխարտադրանքներ,
- կիրառական նշանակության սնկային կուլտուրաների հավաքածու:
Լաբորատորիայում գործող հիմնական գիտական ուղղությունները
- Բազիդիալ (Basidiomycota) և պայուսակավոր (Ascomycota) սնկերի բաժիններին պատկանող մակրոսկոպիկ սնկերի, մասնավորապես Հայաստանում տարածված ագարիկոմիցետային (Agaricomycetes) և պեզիզոմիցետային (Pezizomycetes) դասերի առանձին խմբերի միկոբիոտայի ժամանակակից ֆիլոգենետիկական վերլուծություն, տաքսոնոմիայի և նոմենկլատուրայի վերանայում՝ նոր տեսակների նկարագրման, սնկային ռեսուրսների ներուժի բացահայտման, ցուցակագրման և կիրառման նպատակով:
- Ներտեսակային փոփոխականության, խաչասերման մեխանիզմների, վեգետատիվ և գենետիկական անհամապատասխանության, ինչպես նաև տեսակառաջացման մեխանիզմների ուսումնասիրում որոշ ծառաբնակ սնկերի մոտ (Fomitopsis pinicola, Fomes fomentarius, Ganoderma, Trametes և այլ ցեղերի տեսակներ):
- Կիրառական նշանակության արժեքավոր ուտելի սնկերի և դեղասնկերի մաքուր կուլտուրաների մասնագիտացված հավաքածուների ստեղծում, պահպանում և ուսումնասիրում, ներառյալ տարբեր սննդամիջավայրերի, ջերմաստիճանի և pH-ի պայմաններում միցելիումի կենսաբանական (մորֆոլոգիական, էկոլոգիական և ֆիզիոլոգիական) առանձնահատկությունների, ինչպես նաև կարգաբանական նշանակության նոր չափանիշների բացահայտման և կենսատեխնոլոգիական աճեցման ընթացքում տեսակի ճշգրիտ նույնականացման նպատակով:
- Մակրոմիցետների Dikarya ենթաբաժնի առանձին կլադերի (պոլիպորոիդային, կոպրինային, ակարիկոիդային և այլն) մոտ կենսացիկլի անսեռ և սեռական փուլերի մորֆոլոգիական և գենետիկական առանձնահատկությունների ուսումնասիրում կուլտուրայում, բացահայտված առանձնահատկությունների կարգաբանական, հիմնարար/կիրառական կենսաբանական նշանակության գնահատում:
- Մակրոմիցետների, մասնավորապես արժեքավոր ուտելի սնկերի և դեղասնկերի մասնագիտական հավաքածուների ստեղծում, պահպանում, միցելիումի կենսատեխնոլոգիական աճեցման նպաստավոր պայմանների ուսումնասիրում, հեռանկարային տեսակ/շտամերի ընտրություն և գենետիկական տեղեկատվության կիրառմամբ կենսատեխնոլոգիական ներուժի բացահայտում:
- Մակրոմիցետները, որպես կենսաակտիվ միացությունների (պոլիսախարիդներ, տերպենային և ֆենոլային միացություններ և այլն) և ֆերմենտների (արտաբջջային պրոտեազներ) բնական աղբյուր: Կարգաբանական տարբեր խմբերին պատկանող տեսակ/շտամերի պտղամարմնի և միցելիումի քիմիական կազմի (օրգանական թթուներ, ստերոլներ, լիպիդներ, ճարպաթթուներ և այլն) ուսումնասիրում, կիրառական նշանակության գնահատում:
- Մակրոմիցետների, մասնավորապես Հայաստանում տարածված տեսակների դեղաբանական հատկությունների (հակաբակտերիալ, հակասնկային, հակաքաղցկեղային, հակաօքսիդանտային և այլն) ուսումնասիրում, ռեսուրսային և կենսաբժշկական ներուժի գնահատում նոր կենսատեխարտադրանքներ (դեղամիջոցներ, սննդային հավելումներ, կոսմետիկ միջոցներ և այլն) ստանալու նպատակով:
Համագործակցություն
Լաբորատորիան համագործակցում է հետևյալ հաստատությունների հետ.
- 1993 թվականից՝ պրոֆ. Ս. Ռապիորի լաբորատորիա, Մոնպելիեի համալսարան, (Մոնպելիե, Ֆրանսիա),
- 2000 թվականից՝ պրոֆ. Ա. Զամբոնելիի լաբորատորիա, Բոլոնիայի համալսարան, (Բոլոնիա, Իտալիա),
- 2002 թվականից՝ պրոֆ. Ու. Կյուզի լաբորատորիա, Գյոթինգենի համալսարան (Գյոթինգեն, Գերմանիա),
- 2010 թվականից՝ պրոֆ. Ա. Շնիրյովայի լաբորատորիա, Մոսկվայի պետական համալսարան (ՌԴ),
- 2015 թվականից՝ պրոֆ. Վ. Մուխինի լաբորատորիա, Ուրալի ֆեդերալ համալսարան (Եկատերինբուրգ, ՌԴ),
- 2002 թվականից՝ պրոֆ. Օ. Իշիկումենի լաբորատորիա, Հյուսիսային Կարոլինայի գյուղատնտեսության և տեխնոլոգիայի պետական համալսարան (Գրինսբորո, ԱՄՆ),
- 2018 թվականից՝ Ս. Նադեժդինի լաբորատորիա, Բելգորոդի պետական համալսարան (Բելգորոդ, ՌԴ),
- 2019 թվականից՝ պրոֆ. Մ. Իոտիի լաբորատորիա, Լ՛Աքվիլայի համալսարան (Լ՛Աքվիլայի, Իտալիա),
- 1998-2005 թթ․՝ դր. Մուշակայի լաբորատորիա, Բնության պատմության ազգային թանգարան (Փարիզ, Ֆրանսիա),
- 2002-2019 թթ.՝ պրոֆ. Կ. Հյուզի լաբորատորիա, Թենեսիի համալսարան, բուսաբանության ամբիոն (Նոքսվիլ, ԱՄՆ),
- 2009-2020 թթ.՝ պրոֆ. Վ. Ստոչիի լաբորատորիա, Ուրբինոյի համալսարան (Ուրբինո, Իտալիա),
- այլ համալսարաններ ու գիտական կենտրոններ:
Աշխատակիցներ
Թոփ 5 հրապարակումներ (Scopus, Web of Science 2019-2024)
- Badalyan SM, Barkhudaryan A, Rapior S. 2019. Recent progress in research on the pharmacological potential of mushrooms and prospects for their clinical application. In: Medicinal Mushrooms - Recent Progress in Research and Development. Eds. D. Agrawal & M. Dhanаsekaran. Springer Nature Singapore, pp. 1-70.
- Badalyan SM, Zhuykova EV, Mukhin VA. 2022. The phylogenetic analysis of Armenian collections of medicinal tinder polypore Fomes fomentarius (Agaricomycetes, Polyporaceae). Italian J Mycology. 51:23-33.
- Badalyan SM, Zambonelli A. 2023. The Potential of Mushrooms to Develop Healthy Food and Biotech Products. In: Fungi and Fungal Products in Human Welfare and Biotechnology. Eds. T. Satyanarayana & Deshmukh SK, Springer Nature Singapore. pp. 307-344.
- Badalyan SM, Gharibyan N, Gianchino C, Iotti M, Zambonelli A. 2023. Morphological observation and biomass formation in different edible medicinal Morchella collections (Pezizomycetes, Ascomycota). Italian Journal of Mycology. 52:50-61.
- Badalyan SM, Shnyreva AV. Barkhudaryan AL. 2024. Antimicrobial Activity of Different Collections of Medicinal Polypore Fungus Fomitopsis pinicola (Agaricomycetes). Int J Med Mushrooms. 26(12):33-48.
Կոնտակտներ
Լաբորատորիայի վարիչ՝
կ.գ.դ., պրոֆեսոր Սուսաննա Բադալյան
Հեռ.՝ 34-29 (ներքին)
Էլհասցե՝ s.badalyan@ysu.am