- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Առաջադեմ ֆունկցիոնալ նյութերի լաբորատորիա
Առաջադեմ ֆունկցիոնալ նյութերի լաբորատորիա
Առաջադեմ ֆունկցիոնալ նյութերի լաբորատորիայի նպատակն է համախմբել Ֆիզիկայի ինստիտուտի հետազոտական խմբերի ներուժը կոնդենսացված մարմինների ֆիզիկայի, նյութերի ֆիզիկայի և նյութագիտության ոլորտներում: Լաբորատորիայի գիտահետազոտական ծրագիրը միտված է առաջադեմ ֆունկցիոնալ նյութերի գրադարանի նախագծմանը և ստեղծմանը՝ հիմնված երկչափ և Վան-Դեր-Վալսյան նյութերի, Վան-Դեր-Վալսյան և Մուարյան հետերոկառուցվածքների և այլ ցածրաչափ քվանտային նյութերի վրա՝ նպատակ ունենալով նանոմասշտաբի օպտոէլեկտրոնային սարքերի և օպտիկական բաղադրիչների՝ սկզբունքորեն նոր դասի նախագծման հեռանկարների ուսումնասիրությունները (հիմնաբառեր՝ երկչափ նյութեր, Վան-Դեր-Վալսյան նյութեր, ոչ Վան-Դեր-Վալսյան երկչափ նյութեր, Վան-Դեր-Վալսյան հոմո- և հետերո- կառուցվածքներ, Մուարյան նյութեր, մաքսեններ, պերովսկիտներ)։
Վերջերս գիտական պարադիգմայի փոփոխությունը հանգեցրեց բազմազան երկչափ նյութերի (սկսած գրաֆենից) դասերի հայտնաբերմանը՝ գրավելով գիտական հանրության ուշադրությունը: Այն առաջարկում է ինչպես նոր, այնպես էլ հետաքրքիր ֆիզիկական երևույթների առատություն, ինչպես նաև ֆիզիկական նոր սկզբունքների վրա հիմնված օպտոէլեկտրոնային սարքերի և օպտիկական բաղադրիչների ապագայի հեղափոխական վերափոխում: Թեև գրաֆենի ուսումնասիրությունները հիմնականում իրագործվել են Նոբելյան ալիքի ընթացքում, երկչափ և Վան-Դեր-Վալսյան այլ նյութերի (նրանց մեծածավալ նմանատիպերի, որոնք ընդգրկում են ավելի քան հազար թեկնածու) ֆիզիկական հատկությունների հետազոտությունները, այնուամենայնիվ, դեռ զարգացած չեն: Ավելին, քանի որ տարբեր ֆիզիկական հատկություններով երկչափ և Վան-Դեր-Վալսյան նյութերի ինտեգրումը տարատեսակ հետերոկառուցվածքների մեջ կարելի է կատարել մեծաքանակ համակցություններով և ատոմական ճշգրտությամբ, ապա այստեղ կտրուկ ընդլայնվում են և՛ հիմնարար հետազոտությունները, և՛ հնարավոր կիրառությունները:
Աշխատանքային փաթեթներ
ԱՓ1| Առաջադեմ ֆունկցիոնալ նյութերի գրադարանի ստեղծում՝ հիմնված երկչափ և Վան-Դեր-Վալսյան նյութերի վրա և դրանց տարատեսակ հոմո- և հետերո- կառուցվածքների վրա մեխանիկական (դասական սկոտչ ժապավենի) և էլեկտրաքիմիական (կատիոնային ինտերկալացիայի) շերտազատման մեթոդների ու դետերմինիստիկ չոր և թաց տեղափոխման մեթոդների միջոցով:
ԱՓ2| Առաջադեմ ֆունկցիոնալ նյութերի օպտիկական հատկությունների (օպտիկական անիզոտրոպիա, քիրալություն, տոպոլոգիական հատկություններ և այլն), օպտոէլեկտրոնային հատկությունների (լույս-նյութ փոխազդեցությունից առաջացած էքսիտոնիկ և պլազմոնային էֆեկտներ և այլն) և ի հայտ եկող տվիստ-կառավարվող երևույթների ուսումնասիրություններ, այդ թվում՝ նրանց հատկությունների նուրբ կարգավորման կոճակների հայտնաբերման նպատակով:
ԱՓ3| Նանոմասշտաբի օպտոէլեկտրոնային սարքերում և օպտիկական բաղադրիչներում նման առաջադեմ ֆունկցիոնալ նյութերի իմպլեմենտացիայի հեռանկարների ուսումնասիրություններ: