- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Անձի և սոցիալական միջավայրի լաբորատորիա
Անձի և սոցիալական միջավայրի լաբորատորիա
«Անձ և սոցիալական միջավայր» գիտահետազոտական լաբորատորիան հիմնադրվել է 2011 թ. և գործում է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի անձի հոգեբանության ամբիոնի կառուցվածքում: 2023 թվականից լաբորատորիան շարունակում է իր գործունեությունը որպես առանձին ստորաբաժանում Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի կազմում։
Լաբորատորիայի հետազոտությունների հիմնական ուղղություններն են.
անձի ուսումնասիրության ժամանակակից հարցարանների տեղայնացում և հայերենով հարցարանների մշակում,
սոցիալ-մշակութային փոփոխման պայմաններում անձի արժեքների, համոզմունքների և նույնականացման միտումների ուսումնասիրություն,
անձնային տարբեր բնութագրերի և մշակութային կողմնորոշումների միջմշակութային ուսումնասիրություն միջազգային համագործակցության շրջանակում։
Միջազգային հետազոտական նախագծեր
Գործունեության ողջ ընթացքում լաբորատորիայի հետազոտական թիմը մասնակցել է միջմշակութային մի շարք ուսումնասիրությունների՝ համագործակցելով աշխարհի տարբեր համալսարանների հետազոտողների հետ.
«Արժեքների միջմշակութային ուսումնասիրություն» (նախագծի համակարգող՝ Երուսաղեմի եբրայական համալսարանի պրոֆեսոր Շալոմ Շվարց),
«Սուբյեկտիվ բարեկեցություն և անձի իրավահավակնության բնութագրեր» (նախագծի համակարգող՝ Կարդինալ Ստեֆան Վիշինսկու համալսարանի պրոֆեսոր Մագդա Ժեմոտել Պիոտրովսկայա),
«Նարցիսիզմ և անձի ինքնագնահատական» (նախագծի համակարգող՝ Մանհեյմի համալսարանի պրոֆեսոր Ջոգեն Գեբաուեր),
«Գենդերային ներդաշնակություն» (նախագծի համակարգող՝ Գդանսկի համալսարանի (Լեհաստան) պրոֆեսոր Նատաշա Կոսակովսկա-Բերեզեչկա),
«Կլիմայական փոփոխությունների ժխտում» (նախագծի համակարգող՝ Մոսկվայի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի պրոֆեսոր Նարտովա-Բոչավեր),
«Քովիդ-19 համավարակի պատասխանատուների/ագենտների վերաբերյալ սոցիալական ընկալումների և նրանց վարքագծին առնչվող փոփոխականների ուսումնասիրություն» (համակարգողներ՝ Patrick Kotzur, Durham University, Maria-Therese Friehs, Fern Universität in Hagen).
«Քովիդ-19-ի հակազդումների հիմքում ընկած անձնային, հուզական և կոգնիտիվ գործոնները» միջմշակութային ուսումնասիրություն (Նախագծի համակարգող՝ Magdalena Żemojtel-Piotrowska (Cross-cultural Psychology Center, Cardinal Stefan Wyszynski University Warsaw, Poland)։
«Մետանորմերի միջազգային ուսումնասիրություն» (նախագծի համակարգող՝ Մալարդալենի համալսարան, Ապագայի ուսումնասիրությունների ինստիտուտի պրոֆեսոր Կիմմո Էրիկսոն). համագործակցությունը կայացել է հետազոտական երկու ալիքների շրջանակում,
«Առօրեական նորմերի գլոբալ ուսումնասիրություն» (նախագծի համակարգող՝ Մալարդալենի համալսարան, Ապագայի ուսումնասիրությունների ինստիտուտի պրոֆեսոր Կիմմո Էրիկսոն, Սոցիալական նորմերի ուսումնասիրության գլոբալ ցանց),
«Արժանապատվության, պատվասիրության և դեմքը չկորցնելու մշակույթներ» (նախագծի համակարգող՝ Միացյալ Թագավորության Սասեքսի համալսարանի պրոֆեսոր Պիտեր Սմիթ),
«(Ան)Արդարության հանդեպ զգայունության անհատական տարբերությունների դերի ուսումնասիրությունը պատմական տրավմայի համատեքստում» (նախագծի արտասահմանյան համակարգողներ Anna Baumert (Wuppertal Unievrsity, Germany), Mengyao Li (Queen's University Belfast), Հայաստանյան համակարգող՝ Անի Գրիգորյան),
«Պատերազմ» ֆենոմենի հանդեպ մարդկանց համոզմունքների միջմշակութային ուսումնասիրություն (prof. Magdalena Żemojtel-Piotrowska, Cardinal Stefan Wyszynski University in WarsawPoland, Cross-Cultural Psychology Centre),
Կոլեկտիվ գործողության (collective action) hիմքում ընկած սոցիալ-հոգեբանական գործոնների (սոցիալական դոմինանտություն, ընկավող խմբային վտանգ, նախապաշարմունքներ, քաղաքական խնդիրների աջակցություն և այլն) միջմշակութային ուսումնասիրություն (համակարգողներ՝ Jonas R. Kunst & Milan Obaidi՝ Օսլոյի համալսարան, Tomek Besta՝ Գդանսկի համալսարան),
«Կլիմայի պահպանմանն ուղղված վարքի դրդապատճառների ուսումնասիրություն. բազմակի լաբերի ներգրավվածությամբ միջազգային նախագիծ» (համակարգողներ՝ Kimberly Doell, University of Vienna, Madalina Vlasceanu, New York University),
«(In)Alienable Worth? The Prevalence of Cultural logics of Dignity, Honor, and Face and their Links to Prosociality across the World» // Project with Psychological Science Accelerator (PSA), supported by the John Templeton Foundation (JTF) (ղեկավար՝ Լուսինե Գրիգորյան, Յորքի համալսարան, համաղեկավար՝ Անի Գրիգորյան)։
Դրամաշնորհային ծրագրեր
Արժեքներ, համոզմունքներ և սոցիալական վարք. դինամիկան և առանձնահատկությունները ժամանակակից հայ հասարակությունում (ASCN դրամաշնորհային ծրագիր, 2011-2013 թթ.):
Անձ և սոցիալական վարք. Քովիդ-19-ի կարճաժամկետ և երկարաժամկետ հոգեբանական հետևանքները Հայաստանում (Գիտության կոմիտե, ԿԳՄՍ նախարարություն, 2020-2023 թթ.)։
Սովորող երիտասարդների սուբյեկտիվ բարեկեցությունը ձևավորվող հասունության տարիքում (Գիտության կոմիտե, ԿԳՄՍ նախարարություն, 2020-2022 թթ.)։
Պատկանելություն, ազդելու կարողություն և քաղաքացիական (չ)գործողություն․ հետհեղափոխական և (հետ)պատերազմական Հայաստանում քաղաքացիության ըմբռնումը սոցիալ-հոգեբանական հայացքով (Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, ԿԳՄՍ նախարարություն, Հեռավար լաբորատորիաների հիմնադրման դրամաշնորհ, 2023-2028):
Տեղայնացված, մշակված հարցաթերթեր
Լաբորատորիայի հետազոտական գործունեության ընթացքում հայերեն լեզվով տեղայնացվել են և մշակվել ժամանակակից անձի հոգեբանության ոլորտում լայնորեն կիրառվող մի շարք մեթոդիկաներ.
«Մեծ հնգյակ» հարցարան (կարճ և երկար տարբերակներ)` նախատեսված անձի նկարագրման հինգ հիմնական գործոնների (էքստրավերտություն, նեյրոտիզմ, բարյացակամություն, բարեխղճություն, լայնախոհություն) ուսումնասիրության համար:
«Անձի վեցգործոնային հարցարան (HEXACO)»՝ նախատեսված անձի նկարագրման վեց գործոնների (ազնվություն/համեստություն, հուզականություն, էքստրավերտություն, բարյացակամություն, բարեխղճություն, լայնախոհություն) ուսումնասիրության համար:
«Մութ եռյակ» հարցարան (DARK TRIAD DIRTY DOZEN)՝ նախատեսված նարցիսիզմ, փսիխոպաթիա և մաքիավելիզմ անձնային գծերի ուսումնասիրության համար:
Անձնային արժեքների հարցարան (PVQ)՝ նախատեսված անձի՝ տասը բազային արժեքների (կոնֆորմություն, ավանդականություն, կամեցողություն, ունիվերսալիզմ, ինքնուրույնություն, ստիմուլյացիա, հեդոնիզմ, ձեռքբերումներ, իշխանություն, անվտանգություն) ուսումնասիրության համար:
Ինդիվիդուալիզմ-կոլեկտիվիզմ մշակութային չափումների հարցարան՝ նախատեսված մշակութային չորս չափումների (ուղղահայաց և հորիզանական ինդիվիդուալիզմ, ուղղահայաց և հորիզոնական կոլլեկտիվիզմ) ուսումնասիրության համար:
«Արժանապատվության, պատվասիրության, դեմքը չկորցնելու մշակութային չափումների» ուսումնասիրության հարցարան։
Սոցիալական աքսիոմների չափման հարցարան՝ նախատեսված սոցիալական հինգ աքսիոմների (սոցիալական ցինիզմ, սոցիալական կյանքի բարդություն, ջանքերի դիմաց հատուցում, կրոնականություն, ճակատագրի վերահսկում) ուսումնասիրության համար:
Անձնային բարեկեցության ինդեքս-հարցարան (PWI)՝ ուղղված անձի՝ կյանքի տարբեր ոլորտներից բավարարվածության մակարդակի ուսումնասիրության համար:
Հոգեկան առողջության կոնտինում-կարճ տարբերակ (MHC-SF)՝ նախատեսված անձնային, սոցիալական և հուզական բարեկեցության ուսումնասիրության համար:
Դրական և բացասական հուզական աֆեկտների ուսումնասիրության հարցարան (PANAS)։