- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիա
Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիա
ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիան ստեղծվել է 2021թվականին:
Այն մշակում է ինչպես տեսական, փորձարարական մոտեցումներ, այնպես էլ ժամանակակից հաշվողական ալգորիթմներ՝ հիմնարար և կիրառական հետազոտական խնդիրների լուծման համար: Լաբորատորիայի հինական հետազոտական հետաքրքրությունները կենտրոնացած են ֆոտոնային բարդ համակարգերում լույս-նյութ փոխազդեցության վրա: Մասնավորապես, մեր հիմնական հետաքրքրություններից է բացահայտել սպեկլային լույսի դաշտի և հեղուկ բյուրեղի տարածաժամանակային փոխազդեցության ամբողջական ներուժը, որը կարող է գտնել իր ուղիղ կիրառումը լայնածավալ և էներգաարդյունավետ օպտիկական հաշվողական ճարտարապետությունների ստեղծման մեջ: Վերջիններս կարողանան լուծել բազմաթիվ լայնածավալ բարդ խնդիրներ, որոնք դեռ հասանելի չէ ներկայիս արդի տեխնոլոգիաներին։ Մասնավորապես, մեր լաբորատորիայի կիրառական հետազոտական ուղղություններից մեկը նման գերժամանակակից օպտիկական հաշվողական տեխնոլոգիաների համադրումն է օպտիկական պատկերային համակարգերի հետ՝ բարդ տուրբուլենտ միջավայրերի միջով նկարահանման աննախադեպ արդյունավետության հասնելու համար:
Մեր առաջնային նպատակն է զարգացնել կիրառական գիտության այս ուղղությունը, հաստատել միջազգային ամուր համագործակցություններ և մեծ թվով ուսանողների ներգրավել մեր հետազոտական նախագծերում:
Հետազոտություններ բաժնում կարող եք գտնել լրացուցիչ տեղեկատվություն մեր գործունեության մասին:
Կոնտակտներ
Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի վարիչ՝ Մուշեղ Ռաֆայելյան
Հեռ․՝ +374 60 710 321, (ներքին՝ 23-21)
Էլհասցե՝ photonicsai@ysu.am