- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոն
Հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոն
Հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնը (ՀՀՄԿ) ստեղծվել է 1999 թ. ապրիլի 29-ին ԵՊՀ ռեկտորի հրամանով՝ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ, ՌԴ, Դուբնա) և ԵՊՀ հիմնարար և կիրառական գիտական պոտենցիալների միավորման, ուսման որակի բարձրացմանը նպաստող համատեղ ծրագրերի մշակման, ինչպես նաև միջազգային կապերի (այդ թվում՝ տարածաշրջանային) ամրապնդման և զարգացման նպատակով: Ստեղծման օրվանից մինչև 2024 թվականը ՀՀՄԿ կենտրոնի տնօրենն է եղել ֆ.մ.գ.դ․ Գեորգի Պողոսյանը, իսկ 2024 թվականից՝ ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Անահիտ Բալաբեկյանը: 1999-2010 թթ. ՀՀՄԿ խորհուրդը ղեկավարել է ՌԴ ԳԱ ակադեմիկոս, ՄՀՄԻ տնօրեն, պրոֆեսոր Ալեքսեյ Սիսակյանը: Ի հիշատակ կենտրոնի հիմնադիր անդամ ակադեմիկոս Ալեքսեյ Սիսակյանի՝ 2011 թվականից ՀՀՄԿ-ն կոչվել է նրա անվամբ:
Ներկայում ՀՀՄԿ-ն կատարում է՝
- գիտական հետազոտություններ տեսական և մաթեմատիկական ֆիզիկայի, ինչպես նաև տեսական և փորձարարական միջուկային ֆիզիկայի բնագավառներում,
- ՄՀՄԻ-ի և ՄՀՄԻ մասնակից երկրների, երիտասարդ գիտնականների գիտական դպրոցների, գիտաժողովների և աշխատանքային խորհրդակցությունների կազմակերպում,
- ՄՀՄԻ և միջազգային այլ կենտրոններից բարձր որակավորմամբ գիտական կադրերի ներգրավում դասախոսությունների և ուսանողների ու ասպիրանտների գիտական աշխատանքների ղեկավարման գործընթացում:
ՄՀՄԻ-ում հիմնական գիտական ուսումնասիրությունները կատարվում են հետևյալ ոլորտներում՝ Լիի խմբերի հանրահաշիվ, դասական և քվանտային ինտեգրվող և գերինտեգրվող համակարգեր հաստատուն կորությամբ տարածություններում, փոփոխականների և դիֆերենցիալ հավասարումների համաչափության տարանջատում, դասական քվանտային մեխանիկայի գերհամաչափ և ճշգրիտ լուծվող մոդելներ, միջուկի միկրոսկոպական տեսություն:
ՀՀՄԿ-ն համագործակցում է ՄՀՄԻ-ի տարբեր լաբորատորիաների հետ` Ն. Ն. Բոգոլյուբովի անվան տեսական ֆիզիկայի լաբորատորիա (պրոֆ. Ս. Վինիցկի), Միջուկային պրոբլեմների լաբորատորիա (պրոֆ. Ի. Ադամ, Ա. Սոլնիշկին), Բարձր էներգիաների ֆիզիկայի լաբորատորիա (պրոֆ. Մ. Կադիկով), ինչպես նաև աշխարհի հայտնի գիտական մի շարք կենտրոնների և համալսարանների հետ, որոնցից են ԱՄՆ Մինեապոլիս նահանգի համալսարանը (պրոֆ. Ու. Միլլեր), Կանադայի Մոնրեալի համալսարանը (պրոֆ. Պ. Վինտերնից, Ի. Պատերա), Ֆրանսիայի Լիոնի համալսարանը (պրոֆ. Մ. Կիբլեր), Մեքսիկայի ազգային համալսարանը (պրոֆ. Բ. Վոլֆ և Ն. Ատակիշիև), Գվադալահարայի համալսարանը (պրոֆ. Ա. Յախնո), Բռնոյի համալսարանը (պրոֆ. Կարել Կատովսկի), Մինսկի ֆիզիկայի ինստիտուտը (պրոֆ. Յ. Կուրոչկին և Վ. Օտչիկ) և այլն: Հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնը պարբերաբար կազմակերպում է դասախոսություններ և թեմատիկ սեմինարներ, որոնք վարում են միջուկային ֆիզիկայի և մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներում հայտնի հրավիրյալ գիտնականներ (պրոֆեսորներ Ա. Բելավին, Դ. Ֆուրսաեվ, Ս. Վինիցկի):