- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Մանրէաբանական կենսավերականգնման խումբ
Մանրէաբանական կենսավերականգնման խումբ
Գիտահետազոտական խումբը հիմնադրվել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Երևանի պետական համալսարանի աջակցությամբ։ Խմբի գիտահետազոտական գործունեության նպատակն է ուսումնասիրել ՀՀ հանքարդյունաբերական տարածքներում մանրէների բազմազանությունը, մետաղակայունության մեխանիզմները, ինչպես նաև դրանց հիմքով մետաղներով աղտոտված շրջակա միջավայրի կենսավերականգնման հեռանկարների բացահայտումը։
Շրջակա միջավայրի ծանր մետաղներով աղտոտումը բնապահպանական համաշխարհային խնդիր է, քանի որ վերջիններս մարդու և կենդանի օրգանիզմների համար թունավոր միացություններ են։ Յուրաքանչյուր տարի միլիոն տոննա տարրեր արդյունահանվում են հանքավայրերից, իսկ հանքավայրերի շահագործման արդյունքում ձևավորված թափոններն արտանետվում են շրջակա միջավայր: Դրանք, կուտակվելով հողում, ջրում, հանգեցնում են լուրջ բնապահպանական խնդիրների։
Մանրէներում մետաղակայունության երևույթը ունի հիմնարար նշանակություն մանրէների էկոլոգիայի և բնապահպանության, հատկապես ծանր մետաղների կենսաերկրաբանական շրջանառությունում մանրէների դերի ուսումնասիրման և մետաղներով աղտոտված շրջակա միջավայրի կենսավնասման համար:
Աշխատակիցներ
Թոփ 5 հրապարակումներ (Scopus, Web of Science 2019-2024)
- Tadevosyan, M., Margaryan, A. & Panosyan, H. Assessment of feather degrading activity of thermophilic bacilli isolated from Armenian geothermal springs. Biologia (2025).
- Ghevondyan D., Soghomonyan T., Hovhannisyan P., Margaryan A., Paloyan A., Birkeland N-K., Antranikian G., Panosyan H., Detergent-resistant α-amylase derived from Anoxybacillus karvacharensis K1 and its production based on whey. Sci Rep 14, 12682 (2024).
- Burkhardt C, Baruth L, Neele Meyer-Heydecke, Klippel B, Margaryan A, Paloyan A, Panosyan HH, Antranikian G. Mining thermophiles for biotechnologically relevant enzymes: evaluating the potential of European and Caucasian hot springs. Extremophiles. 2024 Nov 22;28(1):5. doi: 10.1007/s00792-023-01321-3. PMID: 37991546; PMCID: PMC10665251.
- Panosyan H., Margaryan A., N.K. Birkeland (2021) Anoxybacillus karvacharensis sp. nov., a novel thermophilic bacterium isolated from the Karvachar geothermal spring in Nagorno-Karabakh, Int. J. Syst. Evol. Microbiol., 71(10), DOI 10.1099/ijsem.0.005035.
- Dzhuraeva M., Margaryan A., Panosyan H., Birkeland N-K, Bobodzhonova K. (2021) Newly isolated thermophilic Thermus sp. T84C3 strain from Tamdykul (Tajikistan) geothermal spring, “BIOTECHNOLOGY: SCIENCE AND PRACTICE, INNOVATION AND BUSINESS”, International Scientific and Practical Conference, ARTICLES, October 20-22, 2021, Yerevan, Armenia, p. 30-34.