- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Վայրի կենդանիների հիվանդությունների ուսումնասիրման խումբ
Վայրի կենդանիների հիվանդությունների ուսումնասիրման խումբ
Վայրի կենդանիների հիվանդությունների և կենսանվտանգության խումբը ստեղծվել է 2022 թվականին՝ Կենդանիների էվոլյուցիայի և զոոնոզ հիվանդությունների ուսումնասիրության լաբորատորիայում։
Խմբի ուսումնասիրությունների ոլորտն ընդգրկում է՝
- վայրի կենդանիների տարածվածության ուսումնասիրություններ,
- վայրի կենդանիների էկտոմակաբույծների հետազոտություններ,
- վայրի կենդանիների էկտոմակաբույծներում առկա պաթոգենների հետազոտություններ,
- վայրի կենդանիների դերը` որպես վարակիչ հիվանդությունների տարածողներ,
- վայրի կենդանիների վարքագծային ուսումնասիրություններ։
Հայաստանի համար զգալի և աճող ռիսկ են ինչպես մարդկային գործունեության, այնպես էլ կլիմայի փոփոխության արդյունքում վարակիչ հիվանդությունների առաջացումն ու սպառնալիքները։ Տարածաշրջանում կենսաբանական և հիվանդությունների վերահսկման թույլ համակարգված ռազմավարությունը վտանգում է մարդկանց առողջության պաշտպանությունը: Զոոնոզ հիվանդությունների ռիսկային ինդեքսի հիման վրա ստացված թեժ կետերի քարտեզների ստեղծումը, ինչպես նաև հիվանդության հիմքում ընկած մեխանիզմների բացահայտումը կօգնեն բարելավելու հսկողությունը և երկարաժամկետ զարգացող վարակիչ հիվանդությունների մոնիթորինգի ծրագրերի իրականացմանը։ Խմբի աշխատանքների շրջանակում կվերլուծվեն վայրի կենդանիների և մարդկանց միջև շրջանառվող հիվանդությունների ռիսկերը, ինչպես նաև հարուցիչների և դրանց վեկտորների (կաթնասունների վայրի տեսակներ) առկայությունն ու տարածվածությունը: Կմոդելավորվեն հարուցիչների և տեր հանդիսացող կաթնասունների տարածվածության բաշխվածությունը։ Ստացված տվյալների հիման վրա կքարտեզագրվեն Հայաստանում զոոնոզ վարակիչ հիվանդություների տարածական տատանումների թիրախային կետերը։
Համագործակցություններ
Խումբը համագործակցում է հետևյալ հաստատությունների հետ՝
ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության ինստիտուտ,
ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ,
Բռնոյի ողնաշարավորների կենսաբանության ինստիտուտ,
ԱՄՆ, «EcoHealth Alliance» գիտական կենտրոն,
Բռնոյի անասնաբուժական և դեղագործական գիտությունների համալսարան։
Աշխատակիցներ