ԷՐԱԶՄՈՒՍ ՄՈՒՆԴՈՒՍ
Էրազմուս Մունդուս ծրագիրը բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող համագործակցության և շարժունության ընդլայնմանն ուղղված ծրագիր է:
Ծրագրի նպատակը բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող համագործակցության և շարժունության ընդլայնումն է՝ բարելավելով եվրոպական բարձրագույն կրթության որակը և համագործակցության միջոցով խթանելով երկխոսություն և փոխըմբռնում մարդկանց ու մշակույթների միջև:
«Էրազմուս Մունդուս» ծրագիրը աջակցում է․
- բարձրագույն ուսումնական հաստատություններին, որոնք ցանկանում են հետբուհական մակարդակում համատեղ ծրագրեր իրականացնել կամ համագործակցություն հաստատել Եվրոպայի և թիրախային երրորդ երկրների հաստատությունների հետ,
- անհատ ուսանողներին, հետազոտողներին կամ բուհերի դասախոսներին, որոնք ցանկանում են վերը նշված համատեղ ծրագրերի կամ համագործակցությունների շրջանակում անցնել ուսուցում, իրականացնել հետազոտություններ, դասավանդել,
- բարձրագույն կրթության բնագավառում գործունեություն իրականացնող ցանկացած կազմակերպության, որը պատրաստ է ծրագրեր մշակել՝ ուղղված միջազգային ասպարեզում եվրոպական բարձրագույն կրթության գրավչության, համբավի և տեսանելության բարելավմանը:
«Էրազմուս Մունդուսը» իրականացվում է հետևյալ գործողությունների միջոցով`
- Գործողություն 1. Մագիստրոսական (Գործողություն 1 Ա) և դոկտորական (Գործողություն 1 Բ) մակարդակներում Համատեղ ծրագրերի իրականացում և նշված ծրագրերին մասնակցելու նպատակով անհատական կրթաթոշակների հատկացում,
- Գործողություն 2. Էրազմուս Մունդուս ծրագրի շրջանակներում համագործակցությունների ձևավորում եվրոպական և երրորդ երկրի բուհերի միջև` ներառելով շարժունության կրթաթոշակներ ակադեմիական բոլոր մակարդակների համար,
- Գործողություն 3. Եվրոպական բարձրագույն կրթության առաջխաղացում:
ԵՊՀ-ում իրականացվող ծրագրեր
Այստեղ հնարավոր է ծանոթանալ բոլոր այն ծրագրերին, որոնք իրականացվել են ԵՊՀ-ում: