Երևանի պետական համալսարանի շարունակական կրթության կենտրոնը 2011 թվականից իրականացնում է դասախոսների վերապատրաստման ծրագրեր:
2011-2016 թթ․ իրականացվել է պրոֆեսորադասախոսական կազմի՝ կրեդիտային համակարգով իրականացվող որակավորման բարձրացում (ՈԲ)՝ միտված ԵՊՀ դասախոսական կազմի համալրմանն ու մասնագիտական որակների բարելավմանը՝ որակի հավաստման միջազգային չափանիշներին համապատասխան։
2016-2021 թթ․ իրականացվել է «Կրեդիտային համակարգով պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագիրը»։
2023 թ․ ընդունվել են ԵՊՀ դասախոսների վերապատրաստման 2023-2026 թթ․ ծրագիրը և կարգը։ Այս տարիների ընթացքում ԵՊՀ-ում իրականացված դասընթացներին մասնակցել է ավելի քան 1600 դասախոս։