Ամառային աշխատարան
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնը 2023-թվականից իրականացնում է «Բնագիտությունը զվարճալի՜ է. տե՛ս, շոշափի՛ր, փորձի՛ր» աշխատարանների ծրագիրը:
Ծրագրի նպատակն է հանրակարթական ուսումնական հաստատությունների աշակերտներին ծանոթացնել բնագիտական առարկաների գործնական աշխատանքներին և բուն լաբորատոր փորձերին, որը հնարավորություն կտա ավելի հանրամատչելի դարձնել բնագիտական առարկաները:
Հանրակրթական ուսումնական հաստատությունները միշտ չէ, որ հնարավորություն ունեն բնագիտական առարկաների դասավանդման ընթացքում իրականացնել գործնական աշխատանքներ:
Դպրոցականները երեք շաբաթ ԵՊՀ լաբորատորիաներում կուսումնասիրեն «Ֆիզիկա», «Մոլեկուլյար ֆիզիկա», «Օրգանական քիմիա», «Անօրգանական քիմիա», «Աշխարհագրություն և երկրաբանություն», «Քարտեզագրություն և գեոմորֆոլոգիա» և «Կենսաբանություն» առարկաները: