«Իմ հաջողություններում առանցքային դերակատարում ունի ԵՊՀ բիզնես ինկուբատորը». ուսանող Սաթի Թադևոսյան
«Իմ հաջողություններում առանցքային դերակատարում ունի ԵՊՀ բիզնես ինկուբատորը». ուսանող Սաթի Թադևոսյան

ԵՊՀ բիզնես ինկուբատորի շահառու Սաթի Թադևոսյանը տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող է։
Նա համոզված է, որ տվյալագիտությունը կարող է տարբեր ոլորտներում նորարարությունների ու արդյունավետ որոշումների կայացման լայն հնարավորություններ ստեղծել: Բազմաթիվ մրցույթների մասնակից Սաթին իր հաղթանակների գրավական է համարում ԵՊՀ-ում ստացած կրթությունը և Բիզնես ինկուբատորում գաղափարների իրագործման հնարավորությունը, որոնք եղել են իր մասնագիտական զարգացման հիմնաքարերը։
Հետազոտությունից բիզնես. ԵՊՀ բիզնես ինկուբատորի նախաձեռնությունը կստեղծի նոր ուղիներ և հնարավորություններ
Հետազոտությունից բիզնես. ԵՊՀ բիզնես ինկուբատորի նախաձեռնությունը կստեղծի նոր ուղիներ և հնարավորություններ

Չգիտե՞ք, թե ինչպես գիտական հետազոտության արդյունքը դարձնել շահավետ բիզնես։ Այս հարցում ձեզ կօգնի ԵՊՀ առաջարկած նոր՝ «Mini MBA» ծրագիրը, որ նպատակ ունի տրամադրելու բիզնեսի հիմնարար գիտելիքներ՝ մասնակիցներին տալով առաջնորդության, ռազմավարական մտածողության և ներկայացման հմտություններ։
Կնքվեց հուշագիր՝ զարգացնելու ուսանողների, ասպիրանտների և հետազոտողների ձեռներեցության ունակությունները

Կնքվեց հուշագիր՝ զարգացնելու ուսանողների, ասպիրանտների և հետազոտողների ձեռներեցության ունակությունները
ԵՊՀ բիզնես ինկուբատորի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր՝ համատեղ նախաձեռնությամբ մեկնարկելու «Սոցիալական ձեռներեցության ինկուբացիոն» ծրագիրը։
Հոդվածից՝ նորարարություն: Բիզնես ինկուբատոր ԵՊՀ-ում

Սոցիալական ազդեցություն ունեցող ստարտափների համար ինկուբացիոն ծրագիր ներկայացնելու հայտերի ընդունումը բաց է
Սոցիալական ազդեցություն ունեցող ստարտափների համար ինկուբացիոն ծրագիր ներկայացնելու հայտերի ընդունումը բաց է

ԵՊՀ բիզնես ինկուբատորը, համագործակցելով «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ, հրավիրում է նորարարական գաղափարներ ունեցող անձանց մասնակցելու սոցիալական ազդեցություն ունեցող ստարտափների ինկուբացիոն ծրագրին: Նախագծի շրջանակում տրամադրվելու է աջակցություն ստարտափներին, խրախուսվելու են վաղ փուլում եղող սոցիալական ուղղվածության գաղափարները։
Դիմելու վերջնաժամկետը մայիսի 8-ն է: Սեղմելով այս հղումը՝ հնարավոր է լրացնել հայտադիմումը։ Ծրագրի նպատակն է զարգացնել նորարարական մոտեցումների և սոցիալական պատասխանատվության մի նոր մշակույթ։
Ծրագիրը կենտրոնանալու է այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են՝ հասանելի կրթություն, շրջակա միջավայրի պաշտպանություն, մարզերի զարգացում, մաքուր ջրի հասանելիություն, առողջապահություն, վերականգնվող էներգիա, կայուն տնտեսություն և պատասխանատու սպառում։
Դիմել կարող են ուսանողներ, երիտասարդ հետազոտողներ, թիմեր և ստարտափներ, որոնք ունեն սոցիալական խնդիրների լուծման ուղղվածություն, նորարարական գաղափարներ և սոցիալական ազդեցության հեռանկարներ, զարգացման վաղ փուլում են կամ փնտրում են ստարտափի աջակցություն և ունեն սոցիալական առաքելություն ունեցող կայուն բիզնես ստեղծելու նպատակ։
Նախագծի նպատակն է աջակցել ստարտափներին՝ լուծելու սոցիալական կարևոր հարցեր, տրամադրել ռեսուրսներ, մենթորություն և աջակցություն բիզնեսի և սոցիալական ազդեցության զարգացմանը, խթանել ստեղծագործ մտածելակերպը և նորարարական լուծումները, ինչպես նաև աջակցել ստարտափներին՝ դառնալու կայուն ու երկարատև սոցիալական ազդեցություն ունեցող բիզնեսներ՝ ամրապնդելով գործարար էկոհամակարգում համագործակցությունը։
Նախատեսվում է տրամադրել մենթորներ, կազմակերպել ունակությունների զարգացման դասընթացներ, սեմինարներ, անցկացնել գործարար կապերի հաստատման միջոցառումներ, զարգացնել ստարտափների միջև համագործակցությունը, հետևել մասնակիցների առաջընթացին և առաջարկել անհրաժեշտ շտկումներ, ինչպես նաև աջակցել իրավական և «C-Quadrat Ampega Social Fund»-ի ու այլ աղբյուրների միջոցով ֆինանսավորման հնարավորությունների վերաբերյալ հարցերում։
Մասնակցությունը հնարավորություն կտա գաղափարը վերածելու ստարտափ բիզնեսի, ստանալու մենթորություն և խորհրդատվություն աշխատաշուկայի փորձագետներից, ձեռք բերելու ռեսուրսներ բիզնեսի և սոցիալական ազդեցության զարգացման համար և հաստատել կապեր գործընկերների, փորձագետների ու ներդրողների հետ, ինչպես նաև ստանալու «C-Quadrat Ampega Social» ֆոնդի և այլ ներդրողների աջակցությունը։
ԵՊՀ բիզնես ինկուբատորը ընդլայնում է միջազգային համագործակցությունը
ԵՊՀ բիզնես ինկուբատորը ընդլայնում է միջազգային համագործակցությունը

ԵՊՀ բիզնես ինկուբատորը շարունակում է ակտիվորեն ընդլայնել միջազգային համագործակցությունը՝ մասնավորապես տեխնոլոգիական և նորարարական ձեռնարկատիրության ոլորտում։ Այս համատեքստում Երևանում հյուրընկալվել են Մոլդովայի Բելցի Ալեկու Ռուսոյի անվան պետական համալսարանի ներկայացուցիչները։ Նրանց այցն իրականացվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի աջակցությամբ՝ նպատակ ունենալով ուսումնասիրել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի բիզնես ինկուբատորի գործունեության մոդելը և փորձը։
Այցի շրջանակներում մոլդովական պատվիրակությունն այցելել է ԵՊՀ բիզնես ինկուբատոր, որտեղ նրանք մանրամասն ծանոթացել են ԵՊՀ-ի նորարարական էկոհամակարգին և ձեռնարկատիրական միջավայրին։ Բելցի Ալեկու Ռուսոյի անվան պետական համալսարանի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց բուհում գործող Բիզնես ինկուբատորի աշխատանքը, առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։
Հանդիպման ընթացքում ԵՊՀ բիզնես ինկուբատորի տնօրեն Ռուբեն Գևորգյանը ներկայացրել է ինկուբատորի հիմնական գործառույթները՝ ընդգծելով ակադեմիական միջավայրում նման կառույցների կարևորությունը։ Նա մանրամասնել է, թե ինչպիսի հնարավորություններ է ընձեռում ինկուբատորը ուսանողների և սկսնակ ձեռնարկատերերի համար, ինչպես նաև՝ նորարարական բիզնեսների զարգացման գործում։

Կողմերը քննարկել են ԵՊՀ բիզնես ինկուբատորի և Բելցի համալսարանի ինկուբատորի համագործակցության հեռանկարները՝ ներառելով փորձի փոխանակման ծրագրեր, համատեղ նախագծերի իրագործում և ուսանողների ներգրավվածության խթանում։ Քննարկումների արդյունքում ձևավորվել է փոխգործակցության հետագա քայլերի նախնական շրջանակը, որը միտված է երկու ինկուբատորների միջև կապերի ամրապնդմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը։
Սոցիալական ազդեցությամբ ստարտափներին կտրամադրվի ֆինանսավորում. ԵՊՀ բիզնես ինկուբատորի նոր նախաձեռնությունը

Սոցիալական ազդեցությամբ ստարտափներին կտրամադրվի ֆինանսավորում. ԵՊՀ բիզնես ինկուբատորի նոր նախաձեռնությունը
ԵՊՀ բիզնես ինկուբատորի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի համատեղ նախաձեռնությամբ Երևանի պետական համալսարանում անցկացվեց սոցիալական ազդեցություն ունեցող ստարտափ գաղափարների ընտրություն: Ներկայացված 17 խմբերից ընտրվեց լավագույն 6-ը:
Նորարարական և գիտահետազոտական գաղափարների մրցույթ

Նորարարական և գիտահետազոտական գաղափարների մրցույթ
«Նորարարական և գիտահետազոտական գաղափարների մրցույթ»-ն իրականացվում էր «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Երևանի պետական համալսարանի բիզնես ինկուբատորի, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի, Ինժեներական քաղաքի, «ՍայՀաբ» կիբեռանվտանգության կենտրոնի, Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի, Առաջադեմ հետազոտությունների կենտրոնի, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի, ինչպես նաև միջազգային առաջատար համալսարանների և կենտրոնների աջակցությամբ։

- «Լավագույն գաղափար» անվանակարգում «Thermaiscan Chemotherapy Monitoring» գաղափարի համար հաղթող ճանաչվեց և 1․200․000 ՀՀ դրամ գլխավոր մրցանակին արժանացավ Հայկ Սարգսյանը:
- Արհեստական բանականության և տվյալագիտության ոլորտում «FreshGuard» գաղափարով՝ «ԱՅԹԻ Արտաշատ» ծրագրավորման կենտրոնը,
- Ճարտարագիտության ոլորտում «Արհեստական մկաններ» գաղափարով՝ Մարինա Դավթյանը,
- Կիբեռանվտանգության ոլորտում «Չարամիտ ծրագրերի հայտնաբերում՝ կոդերի կլոնների ու մեքենայական ուսուցման միջոցով» գաղափարով՝ Մարիամ Հարությունյանը,
- Արվեստի և ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում «Իրական լուսանկարչական եւ կինօ ժապաւէնների յատկութիւնները արձանագրելու, եւ թուանշային կերպով ստացուած նիւթերին փոխանցելու տեքնոլոգիայի մշակում» գաղափարով՝ Նորայր Չիլինգարյանը:
- Գիտության ոլորտում «Բակտերիալ Ցելյուլոզա» գաղափարով՝ Մանվել Մնացականյանը:Նշենք, որ ինչպես վերոնշյալ մրցանակակիրներն, այնպես էլ յուրաքանչյուր ոլորտից մի շարք այլ գաղափարների հեղինակներ կստանան իրենց գաղափարը զարգացնելու, ներդրումներ ներգրավելու, հետազոտությունը շարունակելու և արդյունքները առևտրայնացնելու նպատակով ինկուբացիա անցնելու հնարավորություն:
Նոր ստարտափներ՝ սոցիալական պատասխանատվության նոր մշակույթ: Ռադիոլաբ

Նոր ստարտափներ՝ սոցիալական պատասխանատվության նոր մշակույթ. Ռադիոլաբ
Երևանի պետական համալսարանի բիզնես ինկուբատորը, համագործակցելով «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ, իրականացնում է սոցիալական ազդեցություն ունեցող ստարտափ ինկուբացիայի նախագիծ։
Ծրագրի նպատակն է արմատավորել նորարարության և սոցիալական պատասխանատվության նոր մշակույթ։
Կարող են մասնակցել ուսանողներ, երիտասարդ հետազոտողներ, թիմեր և ստարտափներ։
Ռադիոլաբում ԵՊՀ բիզնես ինկուբատորի տնօրեն Ռուբեն Գևորգյանն է։