1. Ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ (միջուկով),
2. 1 լուսանկար (3x4 չափսի)
3. անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը՝ 1 օրինակից),
4. գնահատականների վերաբերյալ ԳԹԿ կողմից տրված վկայագիր (բնօրինակը),
5. զինվորական գրքույկ (բնօրինակը) (առկայության դեպքում),
6. արտոնություններից օգտվելու դեպքում՝ անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթեր։
—————————————————————————————————————————————————
Դիմում-հայտը լրացնելու համար սահմանված ժամկետներում (1-ին փուլ` ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը, 2-րդ փուլ` հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը), 78-81-րդ կետերից օգտվող դիմորդները ներքոնշյալ փաստաթղթերի միայն բնօրինակների սկանավորված (PDF) տարբերակները պետք է ուղարկեն dimord@ysu.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն-ազգանունը, հայրանունը և մասնագիտությունը։ Հակառակ դեպքում՝ չեն կարող օգտվել արտոնությունից։
ԿԵՏ 78
- Տեղեկանք զինծառայողի զոհվելու մասին (բնօրինակը),
- մահվան վկայական (բնօրինակը),
- դիմորդի ծննդյան վկայականը (բնօրինակը),
- զինհաշմանդամ դիմորդի 1-ին կամ 2-րդ կարգը հավաստող փաստաթուղթ (բնօրինակը),
- զինհաշմանդամ դիմորդի անձնագիրը (բնօրինակը)։
ԿԵՏ 79-1
- Անձնագիր (բնօրինակը),
- տեղեկանք 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության կամ մինչև 18 տարեկանը՝ մանկուց հաշմանդամ լինելու մասին (բնօրինակը)։
ԿԵՏ 79-2
- Անձնագիր և ծննդյան վկայական (բնօրինակը),
- առանց ծնողական խնամքի մնալու մասին հավաստող փաստաթղթեր (բնօրինակը)։
ԿԵՏ 80
- Զինվորական գրքույկ (եթե վերջին մեկ տարում է դիմորդը զորացրվել) (բնօրինակի բոլոր այն էջերը, որտեղ գրառումներ կան)։
ԿԵՏ 81
- Ժաուտիկովյան, Մենդելեևյան և Մեգապոլիսների միջազգային օլիմպիադայի հաղթողի դիպլոմ (բնօրինակը)։