ՄՄՈՒՀ-ի շրջանավարտների՝ 2024-2025 ուսումնական տարվա ԵՊՀ ընդունելությունն իրականացվում է հունիսի 28-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ առցանց եղանակով՝ eduorg@ysu.am էլհասցեի միջոցով:
ԵՊՀ դիմելու հնարավորություն ունեն միայն գերազանց և (կամ) լավ գնահատական ունեցող շրջանավարտները։
ԵՊՀ-ում կրթությունը շարունակելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ և կցել հետևյալ փաստաթղթերը (սկանավորված)․
- դիպլոմ և դիպլոմի միջուկ (միջուկը պետք է սկանավորված լինի երկու կողմից),
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- արական սեռի դիմորդների դեպքում՝ կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ։
Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի դիմում-հայտ։