Ամսաթիվ
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի գիտնականները փորձում են սինթեզել հակաքաղցկեղահին հավանական հատկություններով օժտված նոր միացություններ։
Գիտական խումբն ուսումնասիրում է «Ոչ սպիտակուցային α-ամինաթթուների և պեպտիդների վրա հիմնված համակարգերի սինթեզ և կենսաբանական գնահատում» գիտական թեման, որը ֆինանսավորման է երաշխավորել ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն։ Թեմայի շրջանակում ԵՊՀ-ում սինթեզվել են α-ամինաթթուները, իսկ դրանց կենսաբանական հատկությունների ուսումնասիրությունը կատարվելու է Իտալիայում:
Գիտական խումբը նախատեսում է ստացված արդյունքները հրապարակել բարձր վարկանիշ ունեցող գիտական պարբերականներում: