Երևանի պետական համալսարանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Ամերիկյան հետազոտություններ» («American Studies») դրամաշնորհային ծրագրի շրջանակում հայտարարում է ամերիկագիտության բնագավառին վերաբերող հետազոտական աշխատանքների մրցույթ: Խրախուսվում են ԱՄՆ ժամանակակից հասարակական-քաղաքական իրողություններին, տնտեսությանը և բիզնեսին, քաղաքացիական հասարակությանը, միջազգային և տարածաշրջանային հարթություններում ԱՄՆ ներգրավվածությանն ու դերակատարությանը, ամերիկյան հոգևոր-մշակութային կյանքին, ինչպես նաև ԱՄՆ պատմության առանձին դրվագներին վերաբերող հետազոտությունները ամերիկագիտական հետազոտությունների գիտահետազոտական ներուժի ընդլայնումը և հարստացումը, ամերիկագիտության բնագավառում ակադեմիական և կիրառական բնույթի հետազոտությունների իրականացումը խթանելու նպատակով:
Մրցույթին կարող են դիմել ամերիկագիտության կամ հարակից ակադեմիական գիտակարգերի բնագավառում գիտահետազոտական հետաքրքրություններ և փորձ ունեցող հետազոտողներ։
Հաղթող ճանաչված հայտերի նախատեսվող ֆինանսական աջակցությունը կազմում է մինչև 2500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներն են`
առնվազն երեք տարվա գիտահետազոտական փորձառություն,
գիտական աստիճան հասարակական գիտությունների ոլորտում,
միջազգային ակադեմիական հետազոտական փորձառությունը կդիտվի որպես առավելություն,
հետազոտական խմբի կողմից հայտ ներկայացվելու դեպքում առաջնահերթությունը կտրվի երիտասարդ գիտաշխատողների ներգրավվածությամբ հետազոտական նախագծերին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
ինքնակենսագրական (CV),
գիտական հետաքրքրությունների շրջանակի (Statement of Interests) նկարագրություն՝ 3-5 էջի սահմանում,
բյուջե (նախագիծ),
հետազոտական առաջարկ (Research Proposal)` առավելագույնը 1500 բառի սահմաններում:
Առաջարկվող թեմաներն են.
Կիրառական էթիկան և հակակոռուպցիոն քաղաքականությունը ԱՄՆ-ում. լավագույն փորձը և մոդելները (Applied ethics and anti-corruption policies in the U.S.: best practices and models)
Կորպորատիվ կառավարում և ԿԶՆ. ԱՄՆ փորձը և քաղաքականությունների կոնվերգենցիայի եղանակները (Corporate governance and the SDG: the U.S. experience and policy convergence modalities)
ԱՄՆ տնտեսական և բիզնես շահերը հետխորհրդային տարածքում. վերափոխումների և մարտահրավերների միտումների վերլուծություն (2010-2020 թթ.) (The U.S. economic and business interests in the post-Soviet space: trend analysis of transformations and challenges (2010-2020))
Ամերիկյան մշակույթը և փափուկ ուժը գլոբալացված աշխարհում. կերպարներ և ընկալումներ (American culture and soft power in the globalized world: images and perceptions from the outside)
Քաղաքացիական խմբերը (ՀԿ-ներ, Սփյուռքներ) և նրանց ազդեցությունը ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա. Եվրասիական (հետխորհրդային) տարածաշրջանի դեպքը (Civic groups (NGOs, Diasporas) and their influence on the U.S. foreign policies: the case of the Eurasian (post-Soviet) region)
Լրատվամիջոցներ և ռազմավարական հաղորդակցություն. զանգվածային հաղորդակցության և լրատվամիջոցների ազդեցությունը ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա (Media and strategic communication: Influence of mass communications and media on the U.S. foreign policy)
Մրցույթի մասնակիցների դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի նոյեմբերի 22-ը:
Դիմումները ներկայացնել ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն կամ՝
amarkarov@ysu.am էլհասցեով ուղարկել «Ամերիկյան հետազոտություններ» ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Ալ. Մարգարովին,
aglyan@ysu.am էլհասցեով ուղարկել «Ամերիկյան հետազոտություններ» ծրագրի համակարգող, ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոցենտ Վ. Ագլյանին: