2024 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի 314 լսարանում գիտակրթական դասախոսությամբ հանդես կգա Յենայի (Գերմանիա) Մարդու գենետիկայի ինստիտուտի (Institute of Human Genetics, Jena, Germany) մոլեկուլային բջջագենետիկայի լաբորատորիայի աշխատակից Նիկլաս Պադուչը:
Դասախոսության առաջին մասում գիտնականը կանդրադառնա Մոլեկուլային բջջագենետիկայի լաբորատորիայի և աշխարհի մեկ տասնյակից ավելի լաբորատորիաների միջև համագործակցության ոլորտներին և մոլեկուլային բջջագենետիկայի հեռանկարներին։
Երկրորդ մասում Նիկլաս Պադուչը կխոսի ֆլյուորեսցենտ in situ հիբրիդիզացիայի (FISH) մեթոդի տարատեսակներին, բժշկական-գենետիկական խորհրդատվության և քրոմոսոմային մուտացիաների ուսումնասիրման ժամանակակից մոտեցումներին՝ ախտորոշիչ և գիտահետազոտական նպատակներով:
Բանախոսն իր ելույթում կներկայացնի նաև քրոմոսոմների և դրանց մուտացիաների ավտոմատ վերլուծության համար նախատեսված մեթոդները, որոնք կատարվում են ֆլյուորեսցենտային մանրադիտակի և գենոմի օպտիկական քարտեզավորման միջոցով։
Դասախոսությունը կազմակերպվել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի հայ-գերմանական միացյալ լաբորատորիայի և հայ-գերմանական համատեղ ծրագրի շրջանակում (22SC-BMBF-1C001), ՀՀ ԿԳՄՍՆ և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության աջակցությամբ։