«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Տարտուի համալսարանի (Էստոնիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Կենսաբանության ֆակուլտետի ուսանողների համար` 2025/2026 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին մանրամասն տեղեկություն հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am: Նամակի վերնագրում անհրաժեշտ է նշել Erasmus+, Tartu):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. ապրիլի 16-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով)․
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր (ծրագրում ներբեռնվող ակադեմիական տեղեկագիրը պետք է թարգմանված և վավերացված լինի ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կողմից),
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies),
7. անգլերենի իմացությունը հաստատող վկայական։
Անգլերենով դասընթացների ցանկը՝ այստեղ։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան
Էլհասցե՝ h.mkrtchan@ysu.am