«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Կոտ դ'Ազուր համալսարանի (Ֆրանսիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ ԵՊՀ մագիստրատուրայի ուսանողների և ասպիրատների համար` 2025/2026 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու/հետազոտական աշխատանքեր կատարելու նպատակով:
Անգլերենի կամ ֆրանսերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին ավելի մանրամասն տեղեկություն հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումները ընդունվում են էլեկտրոնային տարբերակով (էլհասցե` h.mkrtchyan@ysu.am: Նամակի վերնագրում անհրաժեշտ է նշել Erasmus+, Côte d'Azur):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. ապրիլի 20-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար (փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով)․
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. բակալավրիատի/մագիստրատուրայի դիպլոմի պատճեն,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
7. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies) (ասպիրանտների համար՝ հետազոտական ծրագիր և ընդունող համալսարանից հրավեր-նամակ),
8. անգլերենի/ ֆրանսերենի իմացությունը հաստատող վկայական։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին 1138)
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան
Էլհասցե՝ h.mkrtchan@ysu.am