Ապրիլի 1-ից Համաշխարհային բանկի իրավական գծով փոխնախագահի հովանավորության ներքո մեկնարկել է 2023 թվականի իրավական պրակտիկայի անցկացման ծրագրի աշնանային փուլը:
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 30-ը:
Ծրագրի անցկացման ձևաչափը հիբրիդային է՝ հաշվի առնելով անձնական նախասիրությունները և ստեղծված հանգամանքները:
Ծրագրի նպատակն է մասնակիցներին ներկայացնել Համաշխարհային բանկի առօրյա գործունեությունը:
Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն հնարավոր է գտնել՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://bit.ly/3ZJKNoP: