«Երևանի պետական համալսարան» հիմնադրամը միջազգային գիտակրթական համագործակցության շրջանակում հայտարարում է հրավիրյալ պրոֆեսորի դասավանդման դրամաշնորհի տրամադրման մրցույթ՝ ԵՊՀ-ում 1 կիսամյակ* ժամկետով 6 կրդիտին համարժեք մասնագիտական դասընթաց(ներ) վարելու, ինչպես նաև առնվազն մեկ ավարտական աշխատանք կամ...
Հայտարարություններ
ապրիլ 2025 թ․
մարտ 2025 թ․
Հայտարարվում է հայտերի ընդունում ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում (հասցե՝ Ալեք Մանուկյան 1) սրճարանի համար նախատեսված տարածքի վարձակալության նպատակով։
Տարածքի մակերեսը՝ 12 քմ։ Ամսական նվազագույն վարձավճարը՝ 145 000 ՀՀ դրամ։
Ներկայացված հայտերից նախապատվություն է տրվելու առավելագույն վարձավճար առաջարկած...
ԵՊՀ պատմության ֆակուլտետը և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը հայտարարում են երախտագիտության և հարգանքի «Ոսկի սերմեր» կրթամրցանակային ծրագրի 5-րդ մրցույթի մեկնարկը։ Այն նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Վահագն Թումասյանի խնկելի հիշատակին...
Հյուսիսային Կովկասի դաշնային համալսարանի նախաձեռնությամբ ս․թ․ մայիսի 13-16-ը կանցկացվի «Մեդիա գարուն» երիտասարդական միջազգային ֆորումը, որին մասնակցելու հնարավորություն ունեն նաև ԵՊՀ ուսանողները։
Ֆորումին մասնակցելու պայմաններին և այլ մանրամասների հնարավոր է ծանոթանալ այստեղ։
Ս․թ․ դեկտեմբերի 4-6-ը Հորդանանում կանցկացվի Անգլերենի միջազգային օլիմպիադան (ELO Uni)։ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտության նախարարության հրավերով՝ օլիմպիադային մասնակցելու հնարավորություն ունեն նաև համալսարանականները։
Նշենք, որ ճանապարհածախսը և կեցության...
«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Զալցբուրգի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի ասպիրանտների համար՝ 2025/2026 ուստարվա 1-ին կիսամյակում 3 ամիս ժամկետով...
«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Լուբլինի կաթոլիկ համալսարանի (Լեհաստան) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Միջազգային հարաբերությունների, Պատմության և Իրավագիտության ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի...
Չեխիայի Մասառիկի համալսարանը (Բռնո) հայտարարում է մրցույթ ս.թ. հունիսի 15-ից հուլիսի 6-ը «Urban Sustainability: Engage in the Future» խորագրով ամառային դպրոցում ուսանելու նպատակով:
Ծրագրին մասնակցել կարող են աշխարհագրության և երկրաբանության, կենսաբանության, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների...
«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Լիլի համալսարանի (Ֆրանսիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դասախոսների համար (հիմնական կազմ)` 2024/2025 ուստարվա 2-րդ կիսամյակում վերոհիշյալ...