Վերջնաժամկետ՝
15 Մարտ 2024
Կատեգորիա՝
Աշխատանք
R-Insights Research Company
Հիմնական պարտականություններ
- Մասնակցել նախագծին նախորդող դասընթացներին
- Իրականացնել դեմ առ դեմ հարցազրույցներ մարդաշատ վայրերում՝ ընկերության կողմից հաստատված չափորոշիչներին և հրահանգներին համապատասխան
- Նախագծի համակարգողներին ներկայացնել իրականացված հարցազրույցների կարգավիճակի ամփոփում օրական կտրվածքով
- Մասնակցել օրական և շաբաթական կտրվածքով տվյալների հավաքման փուլին զուգահեռ ընթացող քննարկումներին
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն (կարող են դիմել նաև ուսանողները)
- Համակարգչից և պլանշետից օգտվելու պատշաճ մակարդակի հմտություններ
- Հաղորդակցվելու գերազանց հմտություններ (մարդկանց հետ արդյունավետ հաղորդակցվելու ունակություն, գրագետ խոսք, լսելու ունակություն և այլն)
- Հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր)
- Ծանրաբեռնված գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն
- Աշխատանքի որակի նկատմամբ խստապահանջ վերաբերմունք
- Տեղեկությունների գաղտնիությունը պահպանելու ունակություն
- Դրական անձնային հատկանիշներ (ճշտապահություն, ազնվություն, պատասխանատվության զգացում, աշխատանքին նվիրվածություն, քաղաքավարություն)