Վերջնաժամկետ՝
14 Ապրիլ 2024
Կատեգորիա՝
Աշխատանք
«Այբ» դպրոց
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Հիմնական պարտականություններ
- Դասավորել գրապահոցի դասագրքերը և մասնագիտական գրականությունը
- Վարել դպրոցի գրքերի գրանցամատյանը (հին գրքերի դուրս գրում, նոր գրքերի մուտքագրում)
- Համալրել գրադարանը նոր գրքերով, կազմել դասագրքերի տարեկան և ընթացիկ պատվերները
- Կատարել անհրաժեշտ ուսումնական և ուսուցողական նյութերի, թեստերի ընթացիկ տպագրական պատվերները, անհրաժեշտության դեպքում կազմակերպել արտերկրից դասագրքերի պատվիրման ողջ գործընթացը
- Համակարգել ընթերցասրահի աշխատանքը, դասավորել ու պահպանել գրքերը և կարգուկանոն հաստատել գրադարանի տարածքում
- Աշակերտներին, ուսուցիչներին և աշխատակիցներին տրամադրել դասագրքեր, գրքեր, կատարել համապատասխան գրանցումները
- Վարել Դասագրքերի շրջանառու հիմնադրամի կառավարման ավտոմատացված համակարգի առցանց հարթակի՝ «Այբ» դպրոցի բաժինը (աշակերտների տվյալների մուտքագրում, դասագրքերի բաշխում, դասագրքերի հետհանձնում, ընթացիկ փոփոխություններ)
- Համակարգել աշակերտական հասարակական թիմերից մեկի՝ գրադարանի թիմի աշխատանքները, կազմել հաշվետվություններ յուրաքանչյուր քառորդի համար, աշակերտների հետ իրականացնել հասարակական և մշակութային նախագծեր
- Կազմակերպել գրադարանին վերաբերող թեմատիկ միջոցառումներ՝ համագործակցելով դպրոցի ուսուցիչների և վարչական անձնակազմի հետ
- Պատրաստել գրադարանին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերը՝ համագործակցելով դպրոցի ֆինանսահաշվապահական բաժնի հետ
- Կազմել գրադարանի տարեկան բյուջեն
- Կատարել աշխատանքներ՝ հրատարակչությունների հետ նոր համագործակցություններ ձեռք բերելու ուղղությամբ
Մասնակցել կրթական տարբեր դասընթացների, շարունակաբար զբաղվել մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմամբ, կատարել սեփական փորձառության հետազոտություններ
Ներգրավվել դպրոցում տարբեր հերթապահությունների, արտադասարանական միջոցառումների մեջ
Մասնակցել դպրոցի համայնքային միջոցառումների կազմակերպմանը, դպրոցական համաժողովներին, դպրոցի ընդհանուր հանդիպումներին, ծնողական հանդիպումներին, ունենալ սեփական ներդրումը դպրոցի համայնքաշինության գործընթացում
Հետևել դպրոցի կանոնադրական ու ներքին իրավական փաստաթղթերին և աշխատանքը կազմակերպել ըստ այդ փաստաթղթերով սահմանված պահանջների
Պահանջվող որակավորումները
- հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
- գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
- համակարգչային գիտելիքներ (մասնավորապես Microsoft Office-ի)
- կազմակերպչական լավ հմտություններ
- մանրուքների հանդեպ ուշադիր լինելու կարողություն
- արագ կողմնորոշվելու ունակություն
- նախաձեռնողականություն
- ստեղծագործականություն
- ժամանակի կառավարման հմտություններ
- վերլուծական հմտություններ
- հոգատարություն
- սեր ընթերցանության նկատմամբ