Մարդկային ռեսուրսների մասնագետ, «Ճաշարանային նախագծեր»
Գտնվելու վայրը՝
Երևան, Կապան, Ստեփանավան/Տաշիր
Վերջնաժամկետ՝
10 Հուլիս 2024
Կատեգորիա՝
Աշխատանք
Երեմյան Փրոջեքթս
Հիմնական պարտականություններ
Իրականացնել աշխատակիցների հավաքագրման և ընդունման գործընթացը
Վերլուծել և գնահատել կադրերի պահանջարկը և դրա ապահովման հնարավոր բոլոր աղբյուրները, պլանավորել ընթացիկ պահանջարկին համապատասխան թափուր աշխատատեղերի համալրումը
Վարել դիմորդների տվյալների բազաները, կազմել հարցազրույցների ժամանակացույց, վարել թեկնածուների հետ հարցազրույցներն ու բանակցությունները, կատարել անձնակազմի նախնական ընտրություն
Կազմակերպել նոր աշխատակիցների և նոր պաշտոն ստացած աշխատակիցների ինտեգրման գործընթացը
Իրականացնել ադմինիստրատիվ գործունեություն՝ գրասենյակային պարագանների ապահովում, արտահագուստի պատվիրում և բաշխում
Հետևել պարտադիր կորպորատիվ վարքագծի կանոնների պահպանմանը
Վերահսկել աշխատակիցների հաճախումը, վարել աշխատակիցների անձնական գործերը, սանիտարական գրքույկները
Պատրաստել հաշվետվություններ և ներկայացնել գործընթացների բարելավման առաջարկություններ
Պահանջվող որակավորումները
Բարձրագույն մասնագիտական կրթություն կամ որակավորում
Աշխատանքային փորձը պարտադիր չէ
Հարցազրույցներ վարելու և բանակցելու հմտություններ
Համակարգչային հմտություններ
Պատասխանատվության բարձր զգացում, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն
ՀՀ տարածքում պարբերաբար իրականացվող գործուղումների պատրաստակամություն