
Ապահովագրական ծառայությունների մատուցման ուղղությամբ վարել բանակցություններ՝ տարբեր կազմակերպությունների, պետական մարմինների, գերատեսչությունների, տնտեսվարող սուբյեկտների ղեկավարների, աշխատակիցների և այլ մարմինների հետ
Իրականացնել Ընկերության ապահովագրական առաջարկների, պոտենցիալ հաճախորդներին ուղղված գրությունների նախապատրաստում և ներկայացում
Ներգրավել նոր հաճախորդներ, վերջիններիս հետ վարել պայմանագրերի կնքման գործընթացը
Առաջարկել նոր պրոդուկտներ և այլ հավելյալ/ընդլայնված ծառայություններ առկա հաճախորդներին
Շարունակական աշխատել առկա հաճախորդների հետ, ապահովել պայմանագրերի վերակնքումները
Անմիջական ղեկավարին ներկայացնել ընթացիկ և ապահովագրական գործունեության արդյունավետության բարձրացման և կանոնակարգման առաջարկներ
Սահմանված կարգով և ժամկետներում կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված համապատասխան հանձնարարականները
Բարձրագույն կրթություն
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում
Ապահովագրական գործի, ապահովագրական օրենսդրության իմացությունը ցանկալի է
Բժշկական գիտելիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
Գործարար նամակագրության իրականացման ունակություն
Հաճախորդների հետ աշխատելու ունակություն, ճկունություն և վճռականություն
Ժամանակի ճիշտ կառավարման հմտություն եւ կազմակերպչական ձիրք
Աշխատանքի ծանրաբեռնվածության պայմաններում և տրված ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն