ԵՊՀ 104-ամյակին նվիրված «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023» ցուցահանդեսին աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի տաղավարում կներկայացվեն․
- Ֆակուլտետի կրթական ծրագրերը:
- Շրջանավարտների աշխատանքի հնարավորությունները:
- Գլոբուս․ միջոցառման մասնակիցը հնարավորություն կունենա ընտրելու որևէ երկիր, որից հետո սենսորային էկրանով կկատարվի 3D ցուցադրություն՝ վիրտուալ շրջայց այդ երկրում։ VR ակնոցով մասնակիցները կդիտեն տարբեր երկրների զբոսաշրջային վայրերի վերաբերյալ տեսահոլովակ, այնուհետև կտրվեն հարցեր տեսահոլովակի վերաբերյալ, որոնց ճիշտ պատասխաններ տված մասնակիցները կմասնակցեն խաղարկության․ հաղթողներին կտրվեն խրախուսական մրցանակներ։
- Անօդաչու թռչող սարքերի վերծանված պատկերներ․ դրանց միջոցով կցուցադրվեն տեղանքի եռաչափ մոդելները, որոնք կիրառում են չափագրումներ անելու գործընթացում։
- Մանրադիտակ և խոշորացույց․ դրանց միջոցով կցուցադրվեն ապարներն իրենց բաղադրությամբ, կազմով և կառուցվածքով։
Միջոցառմանը ներկա կլինեն նաև ֆակուլտետի այն շրջանավարտները, որոնք մասնագիտական ոլորտում հաջողություններ են գրանցել։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի տեղակայման վայրը կարող եք գտնել հետևյալ քարտեզում։
Եթե հետաքրքրված եք ոլորտով և փնտրում եք աշխատանք, ապա «Գործատուներ» բաժնում փնտրե՛ք հետևյալ գույնը՝