ԵՊՀ 104-ամյակին նվիրված «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023» ցուցահանդեսին ֆարմացիայի ինստիտուտի տաղավարում ներկայացված կլինեն՝
- ֆակուլտետի կրթական ծրագրերը,
- շրջանավարտների աշխատանքի հնարավորությունները,
- լաբորատոր աշխատանքներ․ որոշ դեղաձևերի պատրաստում և որակի հսկում, քսուքների, դեղամոմիկների, արտաքին և ներքին կիրառման լուծույթների, կախույթների պատրաստում,
- թեմատիկ տեսանյութեր VR (վիրտուալ իրականության) ֆորմատով` ինստիտուտի կառուցվածքին և սարքավորումներին ծանոթանացնելու նպատակով,
- մանրադիտակներ, որոնց օգնությամբ էքսպոյի մասնակիցները հնարավորություն կունենան դիտելու մանրէաբանական տարբեր միջավայրեր, դեղաբույսերի նմուշների կտրվածքներ, լեյկոզով հիվանդ մարդկանց արյան նմուշներ։
Ինստիտուտի տաղավարում կկատարվեն նաև լաբորատոր փորձեր՝ ամպուլալցում, դեղահատավորում, դեղաբույսերի էքստրակցիա, սինթեզ, հակամանրէային հետազոտություն:
Միջոցառմանը ներկա կլինեն ինստիտուտի այն շրջանավարտները, որոնք մասնագիտական ոլորտում հաջողություններ են գրանցել։
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տեղակայման վայրը կարող եք գտնել հետևյալ քարտեզում։
Եթե հետաքրքրված եք ոլորտով և փնտրում եք աշխատանք, ապա «Գործատուներ» բաժնում փնտրե՛ք հետևյալ գույնը՝
Image